Կանաչ խնձորն իդեալական հավելում է սննդակարգին, որը կօգնի օրգանիզմին մի շարք դեպքերում։
Օգնում է քաշի նվազեցման գործում
Խնձորը մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում երկար ժամանակ հագեցածություն եք զգում։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ խնձորը բավական քիչ քանակով կալորիաներ է պարունակում, արագացնում է նյութափոխանակությունն ու բարձրացնում իմունիտետը։
Մաքրում է լյարդը
Կանաչ խնձորը նպաստում է լյարդի դետոքսիկացիային։
Ամրացնում է ոսկորները
Կանաչ խնձորը վիտամին C է պարունակում, ինչն օգնում է կոլագենի արտադրությանը։ Սա կարևոր էլեմենտ է ոսկորների առողջության համար։
Լավացնում է նյութափոխանակությունը
Մանրաթելերի պարունակության արդյունքում՝ խնձորն օգնում է օրգանիզմից դուրս բերել մետաղների և անցանկալի սննդային հավելումների մնացորդները։ Արդյունքում՝ խնձորն օգնում է ազատվել փորկապությունից։
Ամրացնում է իմունային համակարգը
Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտները կարող են չեզոքացնել իմունային դեֆիցիտը։ Խնձորը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք բարձրացնում են իմունիտետը։
Օգնում է նվազեցնել ասթմայի զարգացման հնարավորությունը
Ամերիկյան ամսագրերից մեկի հետազոտությունների համաձայն՝ օրվա ընթացքում 2 խնձոր ուտող մարդկանց շրջանում նվազում է ասթմայի զարգացման հավանականությունը։
Լավացնում է տեսողությունը
Վիտամին C-ն, հակաօքսիդանտներն ու մյուս օգտակար նյութերն օգնում են պայքարել ազատ ռադիալների դեմ, պաշտպանում աչքերը։ Հարկավոր է օգտագործել նաև խնձորի կեղևը, քանի որ այն վիտամին A է պարունակում, ինչի արդյունքում նվազում է վարակների առաջացման հավանականությունը։
Կարգավորում է խոլեստրինի մակարդակը
Մանրաթելերն օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Հոգ է տանում մաշկի մասին
Կանաչ խնձորը կօգնի երիտասարդացնել մաշկը, փայլ հաղորդել դրան։
Լավացնում է մազերի որակը
Թեփը հիմնականում առաջանում է մաշկի չորության հետևանքով։ Կանաչ խնձորն օգնում է խոնավեցնել մաշկը՝ նվազեցնելով թեփի առաջացման հավանականությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը