Ամռանը ձմերուկն անփոխարինելի միջոց է։ Fithacker.ru-ն գրում է, որ այն սննդարար նյութերի աղբյուր է, որը լավացնում է առողջությունը։ Ձմերուկն 90 տոկոսով ջրից է կազմված, ինչը նշանակում է, որ այն լավ միջոց է արյան ճնշումն իջեցնելու, սրտի առողջությունը և երիկամների գործունեությունը լավացնելու համար։
Լավացնում է մաշկի որակը
Ձմերուկի պարբերական օգտագործումը կարող է նկատելիորեն լավացնել մաշկի առողջությունն ու որակը։ Փորձագետների կարծիքով՝ ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն հատկապես օգտակար է մաշկի բջիջների վերականգնման և խոնավեցման համար։
Նպաստում է սրտի առողջությանը
Ձմերուկը ներառելով սննդակարգում՝ կարող եք զգալիորեն լավացնել սրտի վիճակը։
Երիկամերի առողջության պաշտպանում
Երիկամներում քարերի առաջացումն ամենատհաճ երևույթներից մեկն է։ Ձմերուկը մեծացնում է մեզի քանակը՝ առանց երիկամների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։
Իջեցնում է արյան ճնշումը
Արյան ճնշումը կարելի է կարգավորել՝ նաև սննդակարգ ներառելով մթերք, որն օգնում է այդ գործում։ Դրանցից մեկը ձմերուկն է։ Ձմերուկը մեծ քանակով կալիումն և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ճնշման համար։
Կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը
Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը