Կտրատեք երեք կիտրոնն ու դրեք մահճակալի կողքին
Advertisement 1000 x 90

Կտրատեք երեք կիտրոնն ու դրեք մահճակալի կողքին

Greatpicture.ru-ն գրում է, որ յուրաքանչյուրի սառնարանում կարելի է գտնել կիտրոն, որոնք ժամանակին չօգտագործվելու հետևանքով հնացել են։ Դրանք հարկավոր չէ դեն նետել, քանի որ կարելի է օգտագործել՝ որպես օդը թարմացնող բնական միջոց։ Այն անկրկնելի բույր կհաղորդի սենյակին և կվերացնի բոլոր տհաճ հոտերը։ Բնական թարմացնող միջոց պատրաստելու համար կարող եք նաև լայմ օգտագործել։

Հարկավոր է

մի քանի կիտրոն

սոդա

դարչինի 1-2 փայտիկ

փոքր տարա։

Պատրաստման եղանակը։

Տարայի մեջ մի փոքր սոդա լցրեք։

Կիտրոններից յուրաքանչյուրի կողմնային հատվածում խաչանման կտրվածքներ արեք և լցրեք տարայի մեջ։

Լավագույն արդյունքի հասնելու համար դարչինի մի քանի փայտիկ ավելացրեք։

Այս միջոցը կօգնի ոչ միայն թարմացնել օդը, այլև տարածքը կմաքրի բացասական էներգիայից։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում դնել մահճակալի կողքին կամ տան այն սենյակում, որտեղ շատ ժամանակ եք անցկացնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը