Կապ չունի, թե որքան ամուր է ձեր օրգանիզմը, փաստն այն է, որ այն կարող է երբեմն հրաշալի վայր դառնալ անցանկալի տոքսինների համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաճախակի մաքրել օրգանիզմը տոքսիններից:
Ձեզ ենք ներկայացնում ամենահզոր ըմպելիքները, որոնք կօգնեն ազատվել տոքսիններից, ավելորդ կիլոգրամներից և ճարպերից:
Կիտրոնի հյութ
Գաղտնիք չէ, որ կիտրոնի հյութն առաջատար տեղ է զբաղեցնում: Կիտրոնի հյութն ասկորբինաթթուների բնական աղբյուր է, որն օգնում է բնական ճանապարհով մաքրել օրգանիզմը տոքսիններից: Բացի այդ, կիտրոնի հյութը վիտամին C-ի հիմնական աղբյուր է:
Կիտրոնի հյութը մատչելի է և հեշտ պատրաստման համար: Ձեզանից կպահանջվի միայն 2ճ/գ թարմ կիտրոնի հյութ, կայենյան պղպեղ, 2թ/գ թխկու օշարակ և ջուր:
2ճ/գ կիտրոնի թարմ հյութին ավելացրեք մի պտղունց կայենյան պղպեղ և 2-3 թ/գ թխկու օշարակ: Խառնեք ամբողջը և ավելացրեք մոտավորապես 230մլ ջուր: Լավագույն արդյունքի համար խառնուրդը պահեք սառնարանում 1ժամ:
Կիտրոնի հյութը նաև կանխարգելում է երիկամների քարերի առաջացումը, հանգստացնում է կոկորդի ցավը, օգնում ազատվել ավելորդ քաշից, պայքարում է մաշկի բորբոքումների դեմ և օգնում մարսողությանը:
Բանջարեղենային մաքրում
Բացի կիտրոնաջրից, բանջարեղենային հյութեր խմեք, որոնք հրաշալի կերպով մաքրում են օրգանիզմը տոքսիններից:
Այս ըմպելիքները հիմնականում բաղկացած են տերևավոր կանաչեղենից, որոնք հայտնի են իրենց՝ մարսողական համակարգը լավացնելու հատկանիշներով: Այս բանջարեղեններն օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ձեզ ենք ներկայացնում Նատալյա Ռոզի բաղադրատոմսը, որը կարող եք պատրաստել տան պայմաններում:
3 գազար
կես բաժակ կաղամբ
կես բաժակ սոխ
2 պճեղ սխտոր
նեխուրի կտրատած 2ճյուղ
2 ճակնդեղ
1 շաղգամ
մի փունջ սպանախ
կաղամբի 3 թերթիկ
Ձեզանից կպահանջվի միայն այս բոլոր բաղադրիչների վրա ջուր ավելացնել և հարել բլենդերով:
Լոռամրգի հյութ
Լոռամրգի հյութը հրաշալի մաքրող միջոց է, այն հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով և հակաօքսիդանտներով: Լոռամիրգը քիչ կալորիականություն ունի: Մեկ բաժակ լոռամիրգը պարունակում է ընդամենը 25 կալորիա:
Այս մաքրող հյութը պատրաստելու համար խառնեք լոռամրգի հյութն ու ջուրը 1:4 հարաբերությամբ: Ավելացրեք 1թեյի գդալ մեղր, եթե ցանկանում եք քաղցրացնել ըմպելիքը: Լոռամիրգն իջեցնում է արյան ճնշումը, լավացնում է իմունային համակարգի աշխատանքն ու էներգիա է հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը