Fithacker.ru կայքը գրում է, որ հավկիթն օգտակար է ոչ միայն այն պատճառով, որ սպիտակուցների, վիտամինների և օգտակար միկրոէլեմենտների աղբյուր է, այլև կարող է օգնել մի խումբ հիվանդությունների դեպքում։
Միջոց հազի դեմ
2 ճաշի գդալ որակյալ կարագը խառնեք 2 ձվի թարմ դեղնուցի, 1 թեյի գդալ ալյուրի և 2 թեյի գդալ մեղրի հետ։ Օրվա ընթացքում ընդունեք 1 թեյի գդալ՝ 3-4 անգամ։
Ջերմային այրվածքների դեմ
Եփեք 2-3 ձու, դեղնուցը տապակեք թույլ կրակին։ Արագ ապաքինման համար քսեք այրվածքներին։
Բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի դեպքում։
- 10 ձվի կեղևը չորացրեք, փոշի դարձրեք։
- 10 կիտրոնի հյութը քամեք և լցրեք փոշու վրա։
- Դրեք մութ վայրում, թողեք 10 օր, ապա անցկացրեք թանզիֆով։
- 10 ձվի դեղնուցը խառնեք 10 ճաշի գդալ շաքարի հետ և լցրեք կոնյակի շշի մեջ։
- Օրվա ընթացքում ընդունեք 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 1 ճաշի գդալ։
Մրսածության և գրիպի դեպքում
500 մլ կաթը խառնեք թարմ ձվի հետ։ Ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կարագ։ Լավ խառնեք և օգտագործեք գիշերը։
Հոդացավերի դեպքում։
- Ձուն խաշեք, առանձնացրեք դեղնուցը, վերցրեք կեսը։
- Տրորեք այն։
- Կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ արևածաղկի ձեթ, մեղրամոմ։
- Դրեք դանդաղ կրակի վրա, որ մեղրամոմը հալվի։
- Ավելացրեք դեղնուցը, սառեցրեք, անցկացրեք թանզիֆով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը