Online-detox.com կայքը գրում է, որ բազուկից, իմբիրց, քրքումից ու ելակից պատրաստված այս սմուզին կօգնի ամրացնել իմունային համակարգը և լավացնել նյութափոխանակությունը։ Ըմպելիքի կազմում մտնող բոլոր բաղադրիչները մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում և հայտնի են հակաբորբոքային հատկություններով։ Այն հատկապես օգտակար է այս սեզոնին, երբ ակտիվանում են շնչառական վարակները, մեծ է մրսելու հավանականությունը։
Բաղադրիչներ
2/3 եփած բազուկ
2 բաժակ հասած ելակ
1 թեյի գդալ քրքում
1 թեյի գդալ թարմ իմբիր
1 բաժակ նշի կաթ
կես բաժակ նարնջի հյութ
Պատրաստման եղանակը։ Եփեք բազուկը, թողեք 2 ժամ։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Մատուցեք բաժակի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը