Fithacker.ru-ն գրում է, որ կարտոֆիլը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում՝ վիտամին B6, վիտամին C, կալիում, երկաթ, ցինկ, մանգան, ֆոսֆոր, պղինձ, թթուներ։ 1 մեծ կարտոֆիլը մոտավորապես 290 կալորիա է պարունակում, 7.9 գրամ սպիտակուց, շատ քիչ ճարպ։ Կարող եք կարտոֆիլը ներառել սննդակարգ, խմել դրա հյութը, ինչպես նաև օգտագործել տեղային բուժման համար։
Կարտոֆիլի հյութը՝ մազերի առողջության և երկարության համար։ Կարտոֆիլը կարող եք օգտագործել թեփի, մազաթափության դեպքում։ 4 կարտոֆիլի հյութը քամեք, գլուխը մերսեք 5 րոպե։ Թողեք 20 րոպե, լվացեք։
Գորտնուկների հեռացման համար։ Հում կարտոֆիլի կեղևը մաքրեք, դրեք գորտնուկի վրա։ Մեկ կամ երկու շաբաթ անց կնկատեք արդյունքը։
Բարձր ճնշման դեմ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ կարտոֆիլը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ։
Աղիների աշխատանքը լավացնելու համար։ Կարտոֆիլը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի շնորհիվ նպաստում է աղիների աշխատանքին։
Գաստրոէնտերոլոգիական խնդիրների դեպքում։ Հում կարտոֆիլը կարող է օգտագործվել աղեստամոսքսային խնդիրների առկայության դեպքում։
Սրտի առողջության համար։ Կարտոֆիլի օգտագործումը կարող է նպաստել սրտի առողջությանը։ Այն պարունակում է վիտամին B6, որը կարող է օգնել նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Այրվածքների դեպքում։ Անցկացվել են թեստեր, որոնց արդյունքում պարզվել է, որ հում կարտոֆիլի կեղևը կարող է նպաստել այրվածքների ապաքինմանը։
Բշտիկների դեմ պայքարում։ Կարտոֆիլը կարող է օգտակար լինել բշտիկների դեմ պայքարում։ Դեմքը լվանալուց հետո հում կարտոֆիլով մաքրեք այն։
Արևային այրվածքների դեպքում։ Հում կարտոֆիլը դրեք մաշկի այրված հատվածին՝ այն հանգստացնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը