Կին, ով կարդում է. Լուսինե Բեկիրսկա-Թամազյան. wnews.am
Advertisement 1000 x 90

Կին, ով կարդում է. Լուսինե Բեկիրսկա-Թամազյան. wnews.am

Wnews.am-ի հարցազրույցը «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանի հետ՝ բացառապես գրքերի մասին։

-Տեղյակ եմ, որ սկսել եք կարդալ դեռ 6 տարեկանից։ Ո՞րն է Ձեր ընթերցած առաջին գիրքը, ի՞նչն է տպավորվել։

-Ես, իհարկե, չեմ հիշում, որ սկսել եմ կարդալ այդ տարիքից։ Այդ մասին կարող եմ փաստել մորս պատմածով։ Դա  իմ ընտրությամբ մանկական պատմվածք էր։ Մորս խոսքերով՝ իրեն շատ է զարմացրել, որ ինքնուրույն կարդալուց հետո սկսել եմ վերլուծել այն։ Այսինքն՝ այդպիսով իմ մեջ ինքնուրույն կարդացողի կերպար է ձևավորվել։

-Ո՞ր գիրքը Ձեզ ստիպեց մտնել գրքերի  աշխարհ և արթնացրեց սերը դեպի ընթերցանություն։

-Առաջինը շատ սիրեցի Մորիս Դրյուոնին. տանն ունեինք նրա գրքերի հատորները։ Ես ընկա այդ միջավայրը, սիրահարվեցի այդ ժամանակների նիստուկացին, գեղեցիկ հագուստներին, ձիերին… հետո սկսվեց սերի դեպի Ալեքսանդր Դյումա։ Վաղ տարիքում սկսեցի կարդալ Ջեկ Լոնդոն.  «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը կարդացել եմ ընդամենը 13 տարեկանում, երկրորդ անգամ նույն գիրքն ընթերցել եմ արդեն 30 տարեկանում և այլ կերպ եմ ընկալել այն։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Ժորժ Սանդի «Կոնսուելո» վեպը։ 13 տարեկան էի, երբ այն կարդացի և իսկապես հոգեբանական սթրես ապրեցի, որովհետև հերոսուհին, ով ապրում էր գետնի տակ,  երկակի կյանք էր վարում, իսկապես ծանր էր… ես սկսեցի սարսափ երազներ տեսնել, ճչոցով էի արթնանում։ Մենք այդ ժամանակ ապրում էինք Ալավերդիում և գայթակղություններն ավելի քիչ էին, քան հիմա, մուլտֆիլմերը ցուցադրվում էին շաբաթական երկու-երեք անգամ և գրքերից շատ ավելի հագենում ու ինֆորմացիա էինք ստանում։Իմ ապրումների պատճառով  «Կոնսուելո»-ի երկրորդ հատորը, որն ինձ համադասարանցիս էր տվել, մայրս չթողեց ինքնուրույն կարդալ. նա էր կարդում ու ինձ պատմում, ուստի այն ինձ վրա այդպիսի մեծ ազդեցություն չթողեց։

-Ո՞ր գրքերի միջոցով Ձեր երեխաների մեջ արթնացրիք սերը դեպի ընթերցանություն։

-Մենք ունեինք շատ մեծ մանկական գրադարան, ես անընդմեջ կարդում էի, ամուսինս՝ Սուրենը, Մոսկվայից անընդհատ մանկական նոր գրքեր էր բերում։ Մեծ տղաս եղած գրքերն ինքն էր իր եղբորն ու քրոջը ցույս տալիս, բացատրում։ Երեխաներս շատ սիրեցին  Գրիգորի Օստերին. հեղինակի գրքում պատմվածքներ են՝ հակառակ իմաստով։ Մենք գիտենք, թե ինչ չի կարելի անել, այնտեղ գրված է, որ այդ «չի կարելի»-ն պետք է անել ու այդ գրքույկը մեծ դաստիարակչական ուժ ունի։ Երբ իրենք սկսեցին կարդալ, իրենց ժամանակ համացանցը սկսել էր զարգանալ և գրքին անցնելը դժվար էր։ Ես կարդում էի իրենց համար, համոզում, որ գրքի մի պարբերությունն իրենք կարդան, հաջորդը ես, հետո միասին քննարկենք։ Այդպիսով էլ իրենց մեջ առաջացավ սերը դեպի ընթերցանություն։

Ամբողջությամբ՝ wnews.am



Նման նյութեր