Բալն արդեն հայտնվել է շուկայում, ինչը նշանակում է, որ կարող եք գնել միրգն ու օգտվել դրա բոլոր սննդարար հատկանիշներից:
Դարեր շարունակ մարդիկ գիտեին, որ բալը շատ համեղ և բուժիչ միրգ է: Այս փաստն ապացուցվել է մի քանի հետազոտությունների արդյունքում: Բալը հարուստ է հակաօքսիդանտներով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն հրաշալի է սրտի, ոսկորների հիվանդությունների և ցավերը հանգստացնելու համար: Այն նաև հարուստ է ֆլավոնոիդներով:
Բալը պարունակում է մեծ քանակությամբ անտոցիանին: Ըստ healthyfoodstar.com-ի՝ գիտնականների կարծիքով՝ բալը հանգստացնում է ցավերը: 20 հատիկ բալն ավելի լավ է օգնում, քան ասպիրինը: Մագնեզիումի և կալցիումի հսկայական քանակության շնորհիվ՝ բալը հրաշալի է նաև ոսկորների համար, քանի որ այն նաև պարունակում է մեծ քանակությամբ ջուր: Կալորիականությունը ցածր է, ինչը նշանակում է, որ բալ կարող են ուտել բոլոր նրանք, ովքեր դիետա են պահում: Բալը հարուստ է նաև հանքանյութերով և վիտամիններով, որոնք էներգիա են հաղորդում և մաքրում արյունը:
Բալի արմատները նույնպես օգտակար են: Կարող եք դրանցով թեյ պատրաստել, որը կհեշտացնի մեզի արտազատումն ու կբուժի երիկամների խնդիրները: Թեյը շատ հեշտ է պատրաստել. մի բուռ բալի արմատի վրա լցրեք 1լ եռացրած ջուր և եփեք մոտ 2 րոպե: Թողեք 15 րոպե թրմվի և քամեք: Ամբողջ օրվա ընթացքում կում-կում խմեք թեյը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը