Այնինչ, մենք չունենք հավասար սուբյեկտներ, քանի որ կանայք Հայաստանում շատ ավելի խոցելի են, քան` տղամարդիկ: Բացի այդ, եթե կինը լիներ բռնարար, տարիներ շարունակ ծեծեր ամուսնուն և մի օր էլ հերթական ծեծի ժամանակ սպաներ, ապա եթե նրան արդարացնող լիներ,այդ դեպքում կարող էինք ասել, որ սա խտրականություն է: Այնինչ, ըստ գործի նյութերի, կինը ստիպված է եղել այդ քայլի գնալ: Եվ պետք չէ նրան համեմատել որևէ բռնարար տղամարդու հետ, ով պարբերաբար ֆիզիկական բռնություն է կիրառում իր ընտանիքի անդամների նկատմամբ: Կարծում եմ, այս դեպքը առիթ կդառնա, որ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունները գիտակցեն, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն ուշացել է:
Մենք վաղուց կարիք ունեինք այդ օրենքի: Թեև ես միշտ ասում եմ, որ միայն օրենքը բավարար չէ: Պետք է վերապատրաստվեն ոստիկանության, քննչական մարմնի, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչները, պետք է լինի քաղաքական կամք՝ կանանց բռնությունից պաշտպանելու համար, և պետք է քայլեր ձեռնարկվեն հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու ուղղությամբ: Քանի դեռ այս պայմաններն ապահովված չեն, հնարավոր է, որ այսպիսի դեպքերը կրկնվեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: