Կոկսակին օդակաթիլային վիրուս է, արտահայտվում է ցանով, ուղեկցվում է քորով ու բարձր ջերմությամբ, աղիքային խնդիրներով:
Լվացվեք շատ հաճախ, պահպանեք մաքրության ու հիգիենայի բոլոր ու ամենաչնչին թվացող կանոնները: Թույլ մի տվեք երեխաներին լողալ հատուկ լողի համար չնախատեսված վայրերում: Խուսափեք արագ սննդից: Եթե չեք ուզում վարակվել կոկսակի վիրուսով:
Այս վիրուսի տարածման առաջին հերթին հիվանդ մարդն է, ինչպես նաև առողջ վիրուսակիրը: Այն հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վարակը կարող է փոխանցվել սննդի, ընդհանուր օգտագործման վատ ախտահանված սպասքի, աղտոտված ջրի, չլվացված բանջարեղենի, մրգի միջոցով:
Նույնքան վտանգավոր են կեղտոտ ձեռքերը, ըստ armeniasputnik.am-ի՝ զգուշացնում է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Համաճարակաբանի խոսքով՝ կոկսակի վիրուսի որոշակի ակտիվություն դիտվել է հունիս-հուլիս ամիսներին: Օգոստոսին էլ, իհարկե, վիրուսակիրներ գրանցվել են, բայց հիվանդության համաճարակաբանական ուսումնասիրությունների տվյալները ցույց են տվել, որ այդ երեխաները հանրապետությունից դուրս չեն եկել: Նրանք հիմնականում դրսից եկածների հետ են շփվել:
Լիանա Թորոսյանի խոսքով՝ կոկսակին բնորոշվում է նաև «քիթ-բերան, ձեռք – ոտք», այսինքն՝ ջրով լցված այդ բշտերը նկատվում են հիմնականում ձեռքերի ափերի մեջ, ոտքի տակ, մատների արանքում, քթի ու բերանի շրջանում: Բերանի խոռոչում լորձաթաղանթի վրա ևս կորող են ի հայտ են գալ փոքրիկ բշտիկներ: Կարող է նկատվել նշիկների և կոկորդի այտուց: Շատ քիչ դեպքերում դրանք կարող են տարածվել դաստակների վրա, հասնել ազդրերին:
Կոկսակին ի հայտ է գալիս ցանավորմամբ: Այն պատկանում է աղիքային էնտերովիրուսների շարքին: Ժամանակին բուժելու դեպքում հիվանդը շատ արագ կազդուրվում է:
Կոկսակին անհանգստություն է առաջացնում հատկապես փոքրիկների մոտ: Հիվանդությունն ուղեկցվում է քորով ու բարձր ջերմությամբ, աղիքային խնդիրներով: Կարող են արձանագրվել նաև կենտրոնական նյարդային, սիրտ-անոթային համակարգերի բարդություններ:
Լիանա Թորոսյանը նշեց, որ այսօրվա դրությամբ մենք գործ ունենք միայն թեթև դեպքերի հետ, և խնդիրը հիվանդության ճիշտ բուժում է, որպեսզի մյուսներն էլ չվարակվեն:
Հիվանդը շատ դեպքերում բուժումը ստանում է տանը։ Շրջակա միջավայրում հիվանդության հարուցիչները կայուն են և կարող են գոյատևել երկար: Միևնույն ժամանակ, նրանք չափազանց զգայուն են արևի ճառագայթների, ինչպես նաև ախտահանող նյութերի նկատմամբ:
Այս վիրուսի տարածման առաջին հերթին հիվանդ մարդն է, ինչպես նաև առողջ վիրուսակիրը: Այն հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վարակը կարող է փոխանցվել սննդի, ընդհանուր օգտագործման վատ ախտահանված սպասքի, աղտոտված ջրի, չլվացված բանջարեղենի, մրգի միջոցով:
Նույնքան վտանգավոր են կեղտոտ ձեռքերը, զգուշացնում է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Համաճարակաբանի խոսքով՝ կոկսակի վիրուսի որոշակի ակտիվություն դիտվել է հունիս-հուլիս ամիսներին: Օգոստոսին էլ, իհարկե, վիրուսակիրներ գրանցվել են, բայց հիվանդության համաճարակաբանական ուսումնասիրությունների տվյալները ցույց են տվել, որ այդ երեխաները հանրապետությունից դուրս չեն եկել: Նրանք հիմնականում դրսից եկածների հետ են շփվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: