Սմբուկը մի խումբ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին՝ նորմալ կենսագործունեության համար։ Fithacker.ru-ն ներկայացրել է մի խումբ պատճառներ, թե ինչու է հարկավոր սմբուկ օգտագործել։
Ուղեղի բջիջների ամրացում
Սմբուկը հակաօքսիդանտ է պարունակում, որն ակտիվորեն փնտրում և ոչնչացնում է ազատ ռադիկալները, որոնք վտանգ են ներկայացնում ուղեղի բջիջների համար։
Սրտի առողջության պահպանում
Ըստ հետազոտություններից մեկի՝ սմբուկի օգտագործումն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։
Կօգնի ավելորդ քաշից ազատվելու հարցում
Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ամեն անգամ սնունդ օգտագործելիս մի բաժակ սմբուկի հյութ խմել, ինչը թույլ կտա օրգանիզմին չներծծել ճարպերը։
Զարկերակային ճնշման իջեցում
Վերջերս անցկացված հետազոտությունները սմբուկի մեջ պարունակվող նյութերը կապում են զարկերակային ճնշման նվազման հետ։
«Որսում» է ազատ ռադիկալներին
Սմբուկը մեծ քանակով թթու է պարունակում, որը որսում է ազատ ռադիկալները։
Ընդամենը 35 կալորիա
Ցածր կալորիականությունն ու բջջանյութի պարունակությունը սմբուկը դարձնում են հրաշալի միջոց նիհարելու համար։
Պայքար արյան մեջ շաքարի բարձր պարունակության դեմ
Որոշ հետազոտություններ վկայում են, որ մեծ քանակով մանրաթելեր պարունակող մթերքի օգտագործումը կարող է 20 տոկոսով նվազեցնել դիաբետի առաջացման հավանականությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը