7 մթերք, որոնք հարկավոր է ուտել՝ մազերի աճն արագացնելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 մթերք, որոնք հարկավոր է ուտել՝ մազերի աճն արագացնելու համար

Adme.ru-ն ներկայացրել է 7 մթերք, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը։

Սաղմոն

Սաղմոնն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք ամրացնում են մազարմատները և խթանում դրանց աճը։ Բացի այդ՝ սաղմոնը երկաթ և վիտամին B12 է պարունակում, որոնք արագացնում են մազերի աճը։

Խխունջ

Սրանք մեծ քանակով ցինկ են պարունակում, որի շնորհիվ մազերը ոչ միայն արագ աճում են, այլև փայլ ստանում։ Ընդամենը մեկ խխունջը կարող է լրացնել այս էլեմենտի օրական պահանջվող քանակը։ Սննդակարգ ներառեք նաև վարսակի փաթիլներ, տավարի. խոզի միս։

Հավ

Հավի միսը հարուստ է կենդանական սպիտակուցով, ինչը հարկավոր է կերատինի արտադրության համար։ Պրոտեինի անբավարար քանակն ընդամենը 2-3 ամսում հանգեցնում է մազերի աճի դադարի և մազաթափության։

Ձու

Ձուն մազերի աճի ու նորմալ վիճակի համար անհրաժեշտ այնպիսի նյութեր է պարունակում, ինչպիսիք են սպիտակուցն ու բիոտինը։ Բիոտինը սննդային հավելման տեսքով խորհուրդ է տրվում օգտագործել մազաթափության դեպքում, իսկ սննդի հետ ստանալու դեպքում այն բավական օգտակար է։

Նուշ

Նուշը պարունակում է վիտամին E, որն ամրացնում է մազերը և ակտիվացնում դրանց աճը։ 10-20 նուշը պարունակում է այս նյութի անհրաժեշտ քանակի 70 տոկոսը։ Բացի այդ՝ նուշը պարունակում է բիոտին, ճարպաթթուներ և B խմբի վիտամիններ։

Դդմի սերմեր

Դդմի սերմերը մի խումբ օգտակար նյութեր են պարունակում, ինչպիսիք են վիտամիններ B1-ը, B2-ը, B3-ը, B4-ը, որոնք պատասխանատու են մազերի աճի համար, ինչպես նաև B5 և B6 վիտամիններ, որոնք ապահովում են գլխի մաշկի առողջությունը։

Ոսպ

Ոսպը ռեկորդային քանակով երկաթ է պարունակում, որը մազերի առողջության ու աճի համար կարևորագույն նյութերից մեկն է։ Լոբազգիները նաև ցինկ և այլ օգտակար նյութեր են պարունակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը