Շագանակը ոչ միայն հիասքանչ մթերք է երեխաների համար, այլ նաև անգին դեղորայք՝ մեծահասակների համար: Ժողովրդական բժշկության մեջ բազմաթիվ բաղադրություններ կան՝ հիմնված շագանակի բուժիչ հատկությունների վրա, և բացառություն չի կազմում նաև ռևմատոլոգիան:
Ձեր ուշադրությանն ենք ցանկանում ներկայացնել հոդացավերի դեմ բուժիչ թուրմի բաղադրությունը՝ պատրաստված թանկարժեք պտուղներից:
Հոդերի բուժումը տնային միջոցներով
Շագանակի օգտագործումը հոդերի հիվանդությունների թերապիայի մեջ պոպուլյար է ոչ միայն ժողովրդական բժշկությունը գնահատողների շրջանում, այլ նաև ավանդական բժշկության շատ հայտնի մասնագետներ վաղուց արդեն գնահատել են այս կախարդական բույսի ամբողջ օգուտը:
- Թուրմ՝ պատրաստված ջրային հիմքով
Շագանակի 3 մանրացրած պտղի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թրմել 3 ժամ: Պատրաստի թուրմը քամել և օգտագործել երկուական ճ/գ, սնունդ ընդունելուց առաջ՝ օրը 3 անգամ:
- Թուրմ՝ պատրաստված սպիրտի հիմքով
Այսպիսի թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է պտղի շագանակագույն կեղևը: 50 գ կեղևը մանրացնել և վրան լցնել 200 գ սպիրտ: Թրմել 14 օր: Պատրաստի թուրմը քամել և օգտագործել օրը 3 անգամ՝ սնունդ ընդունելուց առաջ, 15-ական կաթիլ:
- Շագանակից պատրաստած կվաս
Այսպիսի բուժիչ ըմպելիքը պատրաստվում է խմորման ճանապարհով: Վերցնել շագանակի 30 մանրացրած պտուղ, 3 լ եռացրած ջուր, 1 բաժակ շաքարավազ և 1 բաժակ կաթի մերան: Լցնել բոլոր բաղադրիչները մեծ հերմետիկ տարայի մեջ և թողնել 2 շաբաթ:
Հիշեք, որ տնային բուժման յուրաքանչյուր մեթոդ կարելի է կիրառել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը