Budetezdorovy.ru-ն գրում է, որ տարիքի հետ օրգանիզմն առավել զգայուն է դառնում, առաջանում են առողջական խնդիրներ, այդ թվում՝ կապված արյան շրջանառության հետ։ Թույլ արյունատար անոթներն ու նստակյաց կենսակերպը հիմնական գործոններից են, որոնք նպաստում են արյան շրջանառության վատացմանը։ Առաջին խնդիրներից մեկը, որ անհանգստացնում է մարդկանց, ոտքերի սառնությունն է։ Այս կերպ օրգանիզմը նշաններ է ուղարկում այն մասին, որ հարկավոր է ուշադրություն հատկացնել կենսակերպին։
Ջուր։ Ջուրն այն հիմնական էլեմենտներից է, որից կախված է ձեր առողջությունը։ Այն կարևորն է օրգանիզմի գրեթե բոլոր գործառույթների համար, այդ թվում՝ արյան նորմալ շրջանառության համար։ Եթե օրգանիզմում բավարար քանակով ջուր չի լինում, արյան շրջանառությունը վատանում է։ Օրվա ընթացքում հարկավոր է միջինը 1-1.5 լիտր ջուր խմել։
Չիլի պղպեղ։ Այս համեմունքը շատ օգտակար է։ Դրա օգտագործման արդյունքում արյան հոսքն արագանում է։ Ուշադիր եղեք. այն խորհուրդ չի տրվում օգտագործել բոլոր նրանց, ովքեր երակների վարիկոզ լայնացման խնդիր ունեն։
Ցորենի ծիլեր։ Այն հարուստ է վիտամին E-ով, որն ամրացնում է արյունատար անոթները։
Սխտոր։ Սխտորը բնական հակաբիոտիկ է և կարող է օգտագործվել տարբեր եղանակներով։ Մանրացրեք այն, խառնեք մեկ ճաշի գդալ մեղրի հետ և օգտագործեք ամեն օր։ Սխտորի պարբերական օգտագործումը կօգնի լավացնել արյունատար անոթների վիճակը, կիջեցնի արյան մեջ խոլեստերինի քանակն ու արյան ճնշումը, կկանխարգելի թրոմբների ձևավորումը։
Երկաթ։ Արյան շրջանառության կարգավորման գործում մեծ է նաև երկաթի դերը։ Երկաթ պարունակում են ձուկը, կարմիր միսը, բանջարեղենը։
Ձկան յուղ։ Ձկան յուղն արդյունավետ միջոց է՝ արյունատար անոթները մաքրելու համար, ինչի արդյունքում արյան շրջանառությունը լավանում է։ Բացի այդ՝ ձկան յուղը բարձրացնում է օգտակար ճարպերի քանակը։
Իմբիր։ Մանրացրեք իմբիրը, լցրեք թեյի մեջ։
Իմբիրի, դարչինի, ռոզմարինի եթերային յուղ։ Այս եթերային յուղերը լայնացնում են մազանոթները, ինչի արդյունքում արյունն ավելի հեշտ է հասնում մարմնին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը