Ի՞նչ կարող է պատմել դեմքը մարդու առողջական վիճակի մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կարող է պատմել դեմքը մարդու առողջական վիճակի մասին

Մարդու դեմքի ձևը շատ բան կարող է պատմել նրա առողջության մասին: Իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ հենց դեմքի ձևից են հասկանում, թե արդյոք համակրելի է այդ մարդը զուգավորման համար: Այա մասին նշում են Մաքուորիի համալսարանի գիտնականները:

Frontiers in Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նիհար դեմք ունեցողներն ավելի առողջ են թվում: Իսկ ճարպի ավելի քիչ քանակը դեմքի վրա, ոմանց կարծիքով, խոսում է արյան նորմալ ճնշման մասին: Հավանաբար հետազոտողների եզրահանգումները կհանգեցնեն դեմքի ձևի միջոցով առողջական վիճակի ախտորոշման մեթոդների մշակման:

Մասնագետները Մալազիայի 50 չինացիների, 50 եվրոպոիդի և 50 սևամորթ տղամարդկանց՝ դեմքի չեզոք արտահայտությամբ լուսանկար են արել: Բոլոր մարդիկ նայել են ուղիղ տեսախցիկին: Գիտնականները նաև չափել են Մարմնի զանգվածի ինդեքսը   (ՄԶԻ), օրգանիզմում ճարպի տոկոսն ու այդ մարդկանց արյան ճնշումը: Լուսանկարի մարդկանց առողջական վիճակը գնահատել են նույն էթնիկ պատկանելության այլ մասնակիցներ: Գնահատվել են նաև դեմքի ձևն ու չափը:

Հետազոտության երկրորդ մասում  եվրոպոիդ խմբի 26 ներկայացուցիչ խնդրել են  60 լուսանկար այնպես փոխել, որ լուսանկարի մարդիկ հնարավորինս առողջ երևան: Պարզվել է, որ դեմքի ձևն ու էթնիկ պատկանելությունը սերտորեն կապված են արյան ճնշման հետ: Մասնագետները նաև հայտանաբերել են, որ լուսանկարի մարդիկ մասնակիցներին ավելի առողջ են թվացել ՄԶԻ-ի ու ճարպի տոկոսի նվազեցումից հետո:

med.news.am