Հայտնի է, որ հակաօքսիդանտներն այն հիմնական տարրերն են, որոնք կանխարգելում են օրգանիզմում ազատ ռադիկալների աճը, իսկ որոշ ռադիկալներ կարող են մի քանի հիվանդություն առաջացնել, օրինակ՝ քաղցկեղ:
Քրքումը համարվում է համեմունքների թագուհին: Այն տարբեր դեղամիջոցների հիմնական բաղադրիչներից մեկն է և հրաշալի ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Այս համեմունքը պարունակում է ավելի քան 300 հակաօքսիդանտ, այդ պատճառով այն ճիշտ դեղամիջոց է: Ձեզ ենք ներկայացնում բացառապես բնական միջոցներով պատրաստված մի հյութ: Այն կարող եք պատրաստել քրքումի փոշուց, ինչպես նաև՝ քրքումի արմատներից:
Բաղադրություն
1 թ/գ քրքումի փոշի
1 կոճապղպեղ
5 գազար
2 կիտրոն
1 նարինջ
1 վարունգ
Պատրաստման եղանակը
Կեղևազատեք կիտրոնն ու նարինջը, ինչպես նաև՝ կոճապղպեղը և գազարը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով, կարող եք նաև սառույց ավելացնել:
Առողջարար հատկանիշները
Արթրիտ
Քրքումի հյութը թեթևացնում է արթրիտից առաջացրած բորբոքումները: Քրքումի մեջ առկա հիմնական հակաօքսիդանտը քրքումինն է, տարրալուծվելիս այն դառնում է ավելի ակտիվ և կարող է հանգստացնել հոդացավերը:
Քաղցկեղ
Հայտնի է, որ հակաօքսիդանտները կանխարգելում են ազատ ռադիկալների առաջացումն ու աճը, իսկ այդ ազատ ռադիկալները կարող են հանգեցնել մի քանի հիվանդությունների, ներառյալ՝ քաղցկեղը: Քրքումի հյութը շատ արդյունավետ է հաստ աղիի, շագանակագեղձի և կրծքի քաղցկեղի կանխարգելման գործում:
Մարսողական խնդիրներ
Այս հյութը նվազեցնում է այրոցը, գաստրիտը և փքվածությունը: Քրքումի փոշին որպես համեմունք նաև կարող եք օգտագործել ամենօրյա մթերքների մեջ:
Պաշտպանում է սիրտն և արյունատար անոթները
Քրքումի հյութը կարգավորում է խոլեստերինը, պաշտպանում է արյան անոթները և սրտի աշխատանքը, կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը