Հրանտ Տէր-Աբրահամեանի հրապարակումը.
«Զգուշացում: Երկար գրառում: Հիմնական շեշտը վերջին պարբերությունում:
Հիմա արդեն մոդայիկ է դառնում կառավարության նկատմամբ քննադատական, ընդդիմախոս դիրքորոշումը ճիշտ այն նույն խավի մեջ, որը տարիներ շարունակ հեղափոխության կամ իշխանափոխության գաղափարակաիրն էր Հայաստանում: Չգիտեմ ինչ ճիշտ անուն տամ այդ խավին՝ քաղաքաբնակ կիրթ խավ կամ առաջադիմական խավ՝ բոլոր անուններն էլ պայմանական են տվյալ դեպքում, կարևորը՝ հասկանալի լինի ում մասին է խոսքը: Այս վիճակը շատ կանխատեսելի էր տարբեր պատճառներով:
Քննադատում և ընդդիմանում են ճիշտ կամ սխալ, դա էական չէ: Էականն ըստ իս հետևյալն է:
Քննադատելով չեն տեսնում/չենք տեսնում, չեն հասկանում/չենք հասկանում, որ այսօրվա կառավարությունը այլ բան չէ, քան նույն այդ խավի հայելին, շատ ճշգրիտ հայելին, իրական ներուժի ամենա ճշգրիտ ցուցիչը, նույն այդ խավի միջինացվածը, նույնիսկ որոշ դեպքերում մի քիչ լավը:
Իր բոլոր թերիներով ու առավելություններով այսքանն է այդ խավը: Ավել չի ու պակաս չի:
Քննադատելուց այսօր ինքն իրեն է քննադատում, ինքն իր հետ է առչնվում, բայց ցավալի է, որ չի հասկանում դա:
Տարիներ շարունակ նախորդ իշխանությունների ընդիմախոսներս մեծ հաշվով ձևակերպել ենք մի պարզ ծրագիր: Բավական է իշխանությունը փոխել, որից հետո մի քանի պարզ քայլ անել՝ չգողանալ, ընտրությունները չկեղծել, ամեն ինչ օրենքով անել, ընդհուպ մինչև բիչոկները աղբաման գցել ու մնացած ամեն բան ինքն իրանով կլինի, որովհետև օրենքները լավն են, աշխարհը, որում ապրում ենք լավն է……
Հիմա մարդիկ եկել են իշխանության ու իրացնում են այդ ծրագիրը՝ վատ կամ լավ: Ասենք, գոնե ակնառու ու խոշոր չափով «չեն գողանում», ընտրությունները չեն կեղծում (գոնե ոչ ոք պաշոտնապես չի բողոքում), ու հետո…: Իսկ հետո ոչ ոք չգիտի ինչ անել, որովհետև ավել բանի մասին ոչ ոք նախապես չի ձևակերպել: Նույն այդ խավը, մենք բոլորս երբեք լրջորեն ավելը չենք ձևակերպել:
Բոլորը հիմա զգում են, որ մի բան էն չի, բայց ինչը էն չի, չի հակացվում նույն պատճառով՝ երբեք չի ենթադրվել, որ բացասական ծրագրից դուրս՝ ինչ չանելուց դուրս կա նաև ինչ անելը: Նկատի չունեմ պարզ, ընթացակարգային ինչ անելը, այլ մեծ ինչ անելը՝ մեծ նպատակները, մեծ փոփոխությունները, մեծ իդեաները:
Այս անբավարարվածությունը վերածվում է մանր բացասականության նոր ալիքի:
Մարդկանց թվում է, որ խնդիրն ընդամենը մարդիկ են: Որ Պողոսի տեղը լիներ Պետորսը, կամ հենց ինքը քննադատտը՝ այ ամեն բան լավ կլիներ:
Չէր լինի: Կլիներ մոտավորապես նույնը ցանկացածի դեպքում՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց միջինում կգար կկանգներ նույնի վրա:
Ճիշտն ասած, մի քիչ էլ ավելի վատի, բայց չեմ ասի ինչի, որ սխալ չհասկացվեմ:
Քանի որ հայտնի չի ինչ անելը, քննարկվում են հարցեր, որոնք թեև անկարևոր չեն, բայց ի վերջո երկրորդական են, չափազանց կենցաղային են:
Ամեն բան պտտվում է փողի շուրջ՝ պրեմիաները, նախարարությունների կրճատումը, ՀԴՄ-ները: Բոլորը լավ ու կարևոր թեմաներ են, բայց նկատենք, որ դրանք միակն են, որ քննարկվում են:
Փողը շատ լավ բան է, ով ասի, որ իրան փող պետք չի, թող գնա սարերում ճգնի, բայց պարադոքսն էլ այն է, որ փողն էլ, գոնե մեծ փողը չի լինում առանց մեծ նպատակների, մեծ գաղափարների: Ցավում եմ, որ անցած տարի վերցված տոնայնությունը՝ մեծ հավակնություններ, մեծ նպատակներ դնելու, մի տեսակ կորել է: Արդյունքում օրակարգը պտտվում է ով ինչքան փող ստացավ կամ ստանա, ով ինչքան աշխատեց շուրջ:
Շատ երկարացրեցի:
Փակ շղթա է: Նոր նեգատիվիզմը փակուղի է:
Նոր ընդդիմությունը՝ նույնպես:
Գոնե, եթե չլինեն ինչ որ շատ լուրջ զարգացումներ լուրջ հարցերում: Նույն անվերջ շրջապտույտն է, որից ելք չկա ու չի կարող լինել:
Պետք է ոչ թե մանր բացասականություն, այլ մեծ դրականություն:
Քննադատության լավագույն ձևն այսօր, բացի հատուկ դեպքերից (ասենք, «ավտորիտար Իրանի» կարգի, որոնց պարագայում, պետք է տեղն ու տեղը դոմփել) մեծ դրականությունն է:
Պետք է ձևակերպել գաղափարներ, նպատակներ, տեսություններ:
Մեծ գաղափարներ, մեծ նպատակներ, մեծ տեսություններ:
Ցանկացած հարց առիթ դարձնել մեծ բաներից խոսելու համար, հեռանկարով մտածելու համար, ընդհանրացնելու համար:
Դրանով միայն կարելի է հաղթահարել իրավիճակի դեպի ճահճացում գնալը:
Հեղափոոխություն, բայց ոչ թե իշախանափոխության իմաստով, այլ մեր կյանքի արմատական վերափոխման, վերածննդի իմաստով»: