Կլեմենտինը կամ Citrus clementina-ն նարնջի և մանդարինի հիբրիդն է, որը 1902 թվականին Կորսիկայում ստացել է հայր Կլեմենտինը։
Կալորիականությունը
Կլեմենտինը ցածր կալորիականությամբ դիետիկ միրգ է, 100 գրամի դեպքում կալորիականությունը 47 կկալ է։ Ցուցված է բոլորին և չի հանգեցնում ճարպակալման։
Օգտակար հատկությունները
Կլեմենտինը մեծ քանակությամբ վիտամիններ և հանքային տարրեր է պարունակում, ինչպես նաև բջջանյութ, ջուր, սպիտակուցներ և ճարպեր։ Հարուստ է B խմբի վիտամիններով։
Պարունակում է նաև պղինձ, տիտան, ասկորբինաթթու, կալիում և այլ նյութեր։
Կլեմենտինը շատ քաղցր համ ունի, սակայն այդ չի նշանակում, որ շաքարի պարունակությունը ևս շատ է։
Ցուցված է ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց, վերացնում է մարսողության խանգարումները։
Ամրացնում է իմունիտետը, օգնում պաշտպանվել հարբուխից, լավացնում է նյութափոխանակությունը և ախորժակը։
Լավացնում է նաև մազերի և մաշկի որակը։ Նրանում առկա եթերային յուղերն օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ։ Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։ Կարգավորում է քունը։
Կլեմենտինի ձեթն օգտագործում են մի շարք խնդիրներից ձերբազատվելու համար, օրինակ՝ ցելյուլիտից, սեբորեայից, ստրիաներից, ակնեից, գորտնուկներից և այլն։
Վնասակար հատկությունները
Չի կարելի չարաշահել կլեմենտինը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Հակացուցված է գաստրիտի, նեֆրիտի, էնտերիտի և կոլպիտի դեպքում։
Պետք է հաշվի առնել նաև, որ կլեմենտինի եթերային յուղը ֆոտոտոքսիկ է։
Հակացուցված է հղի կանանց (առաջին եռամսյակում):
sotskiy.am