«Նատրուն. Ասում են, որ սա հայկական բորակն է։ Օժտված է մաքրող հատկությամբ։ Վերացնում է դեմքի պեպեններն ու ցանը։ Եթե մարմինը լվանան սոդայաջրով` ոջիլները կվերանան։ Եթե ջերմախյուս պատրաստեն ու դնեն փայծաղի շրջանում, կվերացնի ուռուցքը»։
Հալենի և Արիստոտելի ժամանակներից մինչև մեր օրերը բազմաթիվ բժիշկներ համարում են, որ փայծաղի հեռացումն առանձնապես, իսկ ոմանց կարծիքով` բացարձակապես չի ազդում մարդու առողջության վրա։
Այլ կարծիքի է եղել Ամասիացին։ Առողջություն լրատու ամսագրում (6-7.2012թ.) կարդում ենք. «Եթե երեխայի մոտ հեռացված է փայծաղը, ապա (50 %-ի մոտ) կյանքի միջին տևողությունը զգալիորեն` մոտ մեկ երրորդով նվազում է»։
«Փայծաղը զտում է արյունը և վերահսկում է իմունային համակարգի աշխատանքը» (տե՛ս «168 Ժամ» 5.12.2013թ.) նյութի մեջ ներկայացված են Ամասիացու խորհուրդները և ժամանակակից մոտեցումները։
Ինչո՞ւ է մեծանում փայծաղը
Սպլենոմեգալիա, նույնն է` փայծաղի մեծացում. ախտորոշումը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ.
- Ավշային գեղձերի մեծացում
- Լեյկոպենիա` արյան սպիտակ գնդիկների քանակի նվազում
- Լյարդի մեծացում կամ սակավարյունության ծանր վիճակ
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- Ինֆեկցիոն հիվանդություններ
- Դեղնախտ, տենդ
- Մետաբոլիզմի` հատկապես ճարպերի փոխանակման խանգարում
- Արյան և ավիշի հիվանդություններ։
Ինչպես է ազդում սոդան
Վերջին տարիներին բառացիորեն 21-րդ դարի սկզբից ամերիկացի բժիշկների կողմից գործածության մեջ է դրվել «Սննդի թթվային ծանրաբեռնվածություն» հասկացողությունը (տե՛ս, «Ազնվազարմ կիտրոնը, «168 Ժամ», 20.12.2011թ.)։
Ժամանակակից մարդու մոտ արյան թթվայնությունն օր օրի շեղվում է ալկալիայինից դեպի թթվայինը։
Պարզ լինելու համար նշենք, որ նորածին երեխայի մոտ արյան բաղադրությունը բարձր ալկալիային է` PH=8։
PH-ը նվազում է տարբեր պատճառներով.
Սննդամթերքում գերակշռում է թթվային բաղադրիչը։
Օրգանիզմում առաջանում են նստվածքներ արյունատար անոթների վրա։
Փայծաղը ոչ միայն արյունաստեղծ և իմունային անհրաժեշտ «հակամարմիններ» ձևավորող օրգան է, այլ նաև մաքրում, զտում է արյունը, կլանում իրենց դարն ապրած բջիջների «թափոնը»։
Սոդայով թրջոցը բարձրացնում է արյան ալկալիությունը, որի շնորհիվ փայծաղը վերականգնում է իր մաքրող և այլ ֆունկցիաները։
Իտալացի բժիշկ Տուլիո Սիմոնչինին պնդում է, որ սոդայի բիկարբոնատի լուծույթը բուժում է քաղցկեղը։ Հավանաբար բուժումը կարող է արդյունավետ լինել միմիայն տեղային ազդեցության դեպքում` ներարկում կամ արտաքին թրջոց հիվանդ օրգանի պրոյեկցիայի վրա, ինչպես առաջարկել է Ա. Ամասիացին արյունաստեղծ օրգանի (փայծաղի) դեպքում։
Այն, որ փայծաղը երկրորդ լյարդն է, ասել են անտիկ ժամանակների բժիշկները։ Լյարդի ֆունկցիաները բազմաթիվ են, սակայն հին իմաստասերները հիմնականում նկատի են ունեցել արյունաստեղծ ֆունկցիան։
Բուժելով փայծաղը՝ Ամիրդովլաթը մաքրել է արյունը և վերացրել է սպլենոմեգալիա առաջացնող պատճառները։
Ի դեպ, կան բժիշկները, ովքեր ակնածանքով են վերաբերվում սոդայի լուծույթի ներքին օգտագործման արդյունավետությանը։ (Տես, «Սոդա. ինչպես օգտագործել այրվածքի և ուռուցքների դեպքում» 14.04.2015թ.), սակայն խորհուրդ են տալիս որոշ դեպքերում կիրառել թրջոցի ձևով։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:
Ջուլիետա Սահակյան
Հունիս 9, 2015
168.am