Վիտամիններն առողջության աղբյուր են։ Նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է օրգանիզմի որոշակի գործառույթների համար։ Anews.com կայքը գրում է, որ 25 տարեկանից հետո կնոջ օրգանիզմին չեն բավականացնում որոշակի վիտամիններ։
- Երկաթ։ Կանանց շրջանում այս վիտամինի անբավարար քանակն ամենահաճախն է հանդիպում 25 տարեկանից հետո։ Այս վիտամինի անբավարար քանակի պատճառով կարող ենք մշտական հոգնածություն և թուլություն զգալ։ Երկաթի անբավարար քանակի հիմնական պատճառը հիվանդությունները, արյան կորուստը, սխալ սնունդն են։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ թեյն ու սուրճը պարունակում են նյութեր, որոնք խանգարում են երկաթի յուրացմանը։ Հետևեք սննդակարգին և անհրաժեշտության դեպքում հավելումներ ընդունեք։
- Կալցիում։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում նվազագույնը 3 կաթնամթերք օգտագործել. հենց այս քանակը կօգնի օրգանիզմն ապահովել կալցիումի անհրաժեշտ քանակով։ Կալցիումի քանակի պակասի հետևանքով տուժում է ոսկորների, ատամների, սրտի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։
- Վիտամին D: Արևոտ օրեր հաճախ չենք ունենում, քիչ ժամանակ ենք անցկացնում փողոցում, դրա փոխարեն՝ ամբողջ օրը նստած ենք աշխատավայրում, իսկ արևի տակ գտնվելու ընթացքում այնքան կրեմ ենք օգտագործում, որ զրկում ենք օրգանիզմն այդ կարևոր վիտամինից։ Ըստ որոշ հետազոտությունների՝ 25 տարեկանից բարձր կանանց 90 տոկոսը վիտամին D-ի պակաս է ունենում։ Տաք եղանակին աշխատեք գոնե 10-15 րոպե լինել փողոցում, երբ արևի ճառագայթները շատ ակտիվ չեն։ Ձուկ, ձու, թթվասեր և մթերք օգտագործեք, որը հարուստ է այս վիտամինով։
- Մագնեզիում։ Այս հանքանյութը կարող ենք ստանալ բանջարեղենից, ընդեղենից, հանքային ջրից։ Դրա անբավարար քանակի դեպքում օրգանիզմը համապատասխան նշաններ է դրսևորում՝ անհանգստության զգացում, ցավ մկաններում, ջղաձգումներ, հատկապես՝ գիշերային ժամերին։
- Վիտամին C: Այս վիտամինի պաշարը լրացնելու համար օրվա ընթացքում 2-3 թարմ միրգ կերեք, մի մոռացեք նաև բանջարեղենի մասին։ Վիտամին C-ն նպաստում է արյան շրջանառությանը, բարձրացնում օրգանիզմի՝ վարակներին դիմադրելու ունակությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը