5 ժեստ, որոնք մատնում են քաղաքական գործիչներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 ժեստ, որոնք մատնում են քաղաքական գործիչներին

Ալան Պիզը համարվում է «մարմնի լեզվի վարպետ». նա ստեղծել է տեսություն, որը մեկնաբանում է ժեստերը:

Ներկայացնում ենք ժեստեր, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է մարդը մտածում այդ պահին։ Այսպիսով, ժեստերի լեզուն՝ քաղաքական գործիչների օրինակով։

Միանշանակ ինքնավստահություն. կարելի է հավատալ

Այս ժեստը ցույց է տալիս, որ մարդուն պետք է հավատալ. այս ժեստը ցուցադրողները հարյուր տոկոսով վստահ են իրենց ասածներերում։

Ցուցադրում է ինքնավստահությունը տվյալ իրավիճակում

Ոչ, սա մասոնական խորհրդանիշ չէ։ Այս դիրքը վկայում է ինքնավստահության և անգամ գերազանցության համոզմունքի մասին։

Ձեռքերը «կողպած», բութ մատները դեպի վեր-սեփական անձի վրա մեծ վստահություն

Երբ  մատները կողպած են, իսկ բութ մատները վեր, նշանակում է տվյալ անձը ինքնավստահ է եւ բարձր կարծիք ունի իր մասին։

Ձեռքը՝ կրծքին

Ժեստ, որն օգտագործում են համոզիչ թվալու համար

Լռիր, զսպի՛ր քեզ

Այս ժեստով մարդն ասես փակում է իր բերանը, որպեսզի չցուցադրի, թե որքան քննադատաբար է տրամադրված կամ համամիտ չէ ասվածի հետ։ Երբեմն մարդիկ այս ժեստը փոխարինում են պարզապես շուրթերն իրար սեղմելով։ Եթե ձեր զրուցակիցը զրույցի ժամանակ սեղմել է շուրթը կամ ծածկել բերանը մատներով, իմացեք, որ նա ձեզ հետ համաձայն չէ, սակայն կառավարում է էմոցիաները։

wnews.am