Ինչ-ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ 17-ից 18-րդ դարերում հայկական սփյուռքը սկսեց ահռելի ռեսուրսների տիրապետել Հնդկաստանում և Հարավ-Արևելյան Ասիայում: Աներևակայելի կարողության տեր դարձան: Այդ մարդիկ վերահսկում էին Եվրոպայից-Ասիա տանող առևտրի հոսքերը: Կապող օղակ էին եվրոպացիքի ու ասիացիքի միջև: Էնքան փող ունեին, որ մինչև հիմա տարատեսակ AGBU-ները չեն կարողանում ծախսել: Ով չգիտի ասեմ որ HSBC-ն, որտեղ մերոնք փայ էին, հապավում է որը նշանակում է Honk-Kong Shanghai Banking Corporation:
Որոշ ժամանակ անց եվրոպացիք որոշեցին, որ իրենց էլ պետք չէ կապող օղակ: Եվրոպացիք էդքան հարուստ չէին, առանձնապես կիրթ էլ չէին, ոչ էլ լոկալ մշակույթին էին ծանոթ: Սակայն, քանի որ Եվրոպան դարեր շարունակ եղել է այդ տարածաշրջանի ուժերի անվերջ ձգվող և տարբեր տրամաչափի կիլդիմների եռացող կաթսա, ուներ փորձառու նավատորմ և բանակ: Բանակն էլ մի եսիմ ինչ չէր, մեր էսօրվա Ծառուկյանը ավելի կարգապահ բանակ ունի, քան անգլիացիք էն ժամանակ: Ցավոք, մեր հայերը չունեին, ո՛չ բանակ, ո՛չ էլ նավատորմ, որովհետև միշտ ավելի էժան էր նստում կաշառել տեղացներին, քան ստեղծել սեփական անվտանգության համակարգը: Վրաց ու ռուս թագավորներին մարդա մի հատ շատ թանկարժեք մեդալ տալը մի ծախս է, իսկ համակարգված բանակ պահելը միանգամայն այլ ծախս: Բանակ չունենալն համ ավելի էժան էր, համ էլ հումանիստական, քանի որ ռեպրեսիվ մեխանիզմը չի կարող լինի մարդասեր, բանակն ու պետությունը արյան վրա է կառուցվում:
Զգալով, որ եվրոպացիք մանրից իրենց ձեռքիս խլելու են փող աշխատելու լծակները, էս մեր հայերը որոշեցին սեփական պետություն ստեղծել, որը եվրոպացիքի նման մեջք կհանդիսանա առևտրային վեճերի ժամանակ: Սակայն փոխարենը նստեն ինստիտուտներ գծեն, սարքեն, նրանք նորից փորձեցին, մի քանի հոգու կաշառելով, հարց լուծեն: Ռուսներին բերել կովկաս, վրացիքին լոյալությունը գնել, իսկ թուրքերին խաբել, քցել… Արդյունքում ռսները լուծեցին կովկասում ներկայության իրենց խնդիրները, վրացիք ստացան, հայկական փողով կառուցված գեղեցիկ մայրաքաղաք, թուրքերը ազատվեցին հայկական հարցից, իսկ հայերին մնաց սահարայից մի փոքր ավելի բարենպաստ մի տարածք: Իմ համար ակնհայտ է, որ հայոց ցեղասպանությանը Մադրասյան խմբակի ինքնագործունեությունն է զարկ տվել, որովհետև երբ որ խոպանչին, մի երկու կոպեկ փող աշխատած, իրեն դնում ա Ժան Ժակ Ռուսոյո տեղը, արդյունքը միշտ նույնն ա լինում. միշտ բլյաձ: Ու կապ չունի Շահամիր Շահամիրյանն ու Մովսես Բաղրամյանն են, թե Լևոն Հայարապետյանն ու Ռուբեն Գրիգորյանը: Բախտներս բերել է, որ Ռուսաստանը բաժանված է բազմաթիվ սինդիկատների միջև, ու մեկին կարող ես ժամանակավորապես չեզոքացնել՝ մյուսին վարչապետի պաշտոն տալով: Բայց սա ժամանակավոր լուծում է և չի կարող փոխարինել բռնության մենաշնորհի հաստատման սկզբունքին:
Պատմությունն ու հասարակագիտությունը ցույց են տալիս, որ Ծառուկյանը պետության կայացման համար շատ ավելի օգտակար տարր ա, քան նույնիսկ Ռուբեն Վարդանյանը: Սակայն նույնիսկ հարյուր Ծառուկյանները չեն կարող անել այն, ինչ կարող է մեկ Լալայան Մուշեղ: Իսկ Լալայան Մուշեղը կարող է գործ անել միայն Սերժ Սարգսյանի նման մեկի շնորհիվ: Ու այս տարրերի համագործակցությունն է, որ ծնում է պետություն, որտեղ հիմքը միշտ բռնություն կիրառելու մենաշնորհն է:
Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սկզբից պետք է տնտեսություն զարգացնեն, իսկ հետո բանակ, տարրական գաղափար չունեն, ո՛չ բանակից, ո՛չ էլ տնտեսությունից: Մեկն ըլներ հարցներ, եթե հնարավոր լիներ առանց բանակի տնտեսություն զարգացնել, էլ ինչների՞ս էր պետք բանակը: Հենա մեր մադրասահայերը զարգացրել էին… HSBC-ում ու British Petroleum-ում փայ ունեին… իսկ հիմա չունեն: