Սովորել պատրաստել առանց որևէ վրիպումների, ինչպես Ջեյմի Օլիվե՞րը: Խնդիր է, որից գլուխ են հանում շատ քչերը: Այսպես թե այնպես, սկզբնական շրջանում մենք բոլորս վրիպումներ թույլ ենք տալիս, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչպես դրանք վերացնել: Այսօր մենք կներկայացնենք 12 խորհուրդներ, որոնք Ձեր խոհարարական կարողությունները կբարձրացնեն նոր մակարդակի:
- Որքան եք Դուք սխալվում, եթե մտածում եք, որ ուտեստին անկրկնելի բույր տալու համար անհրաժեշտ է դրա մեջ տարբեր համեմունքներ ավելացնել: Երբեմն բավարար է լինում միայն աղը:
- Իսկ եթե աղը բավարար չէ, ապա ավելացրեք շաքարավազ: Օրինակ՝ շոգեխաշած բանջարեղենի կամ սպագետիի մեջ:
- Եթե Դուք ցանկանում եք աղցանը դարձնել ավելի առողջարար, ապա մայոնեզի հետ 50/50 հարաբերությամբ խառնեք հունական յոգուրտ:
- Ուզում եք սոուսն այնպես պատրաստել, որպեսզի բոլորը մտածեն, որ Դուք իսկական գուրո՞ւ եք. Ձեզ կօգնի կարագը, սառը կարագը: Սոուսի պատրաստման վերջում ավելացրեք 2 փոքրիկ քառակուսիներ և կտեսնեք, թե ինչպես են Ձեր խոհարարական ընդունակությունները դուրս գալիս նոր մակարդակի վրա:
- Հետևեք խոհանոցային դանակների վիճակին և մի մոռացեք սրել դրանք:
- Որպեսզի համեմունքները երկար ժամանակ պահպանեն իրենց բույրը, պահեք դրանք չոր և խոնավ վայրում:
- Հանեք Ձեր պաստան եռացող ջրից պատրաստ լինելուց 1 րոպե առաջ, տեղավորեք այն սոուսի մեջ և թողեք այդ մեկ րոպեն պատրաստվի հենց սոուսի հետ միասին:
- Թխվածք պատրաստելուց առաջ համոզվեք, որ ձվերը և ալյուրը սենյակային ջերմաստիճանի են:
- Ինչ-որ կծու բան, օրինակ՝ չիլի կտրելուց հետո մատների մրմռոցից խուսափելու համար կիտրոնի հյութ ցողեք դրանց վրա:
- Բանջարեղենը շոգեխաշելու ժամանակ թավան բերնեբերան մի լցրեք, այլ թողեք, որ լոլիկները և պղպեղներն ազատ տեղ ունենան:
- Որպեսզի ամեն անգամ իդեալական կոտրեք ձուն, բացառելով կեղևի՝ ձվի մեջ հայտնվելը, խփեք այն ոչ թե ափսեի եզրին, այլ սեղանին:
- Մի մոռացեք կրեատիվության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը