Մենք, իհարկե, ասում ենք «շնորհակալություն» և «խնդրեմ», սակայն դա բարեկիրթ վարվելակերպի փոքր մասն է միայն: Բավարար չէ, այնպես չէ՞: Էթիկետը նախորդ դարում չի մնացել: Իրականում այն քողարկում է մի շարք մանրուքներ: Այսպես կոչված, հին ու նախնադարյան կանոններն իմաստ ունեն, և ձեզ չի խանգարի դրանք կիրառել գործնականում:
Ծափ մի տվեք սեփական կամ ուրիշի դեմքի առաջ: Դա արեք կրծքի առջև՝ փոքր-ինչ դեպի ձախ թեքվելով:
Նախ նստեք մեքենայի մեջ, ապա ներս մտցրեք 2 ոտքերը: Այդպիսով դուք կխուսափեք ներքնազգեստն անզգուշաբար ցուցադրելուց և, բացի դրանից, գլուխը մեքենայի վերնամասին չեք խփի:
Մինչև կարագը հացին քսելը կարագի կտորը դրեք ձեր ափսեի մեջ: Դա հիգիենիկ է և բարեկիրթ: Եվ հետո այդպիսով ձեր հացի փշրանքները չեն հայտնվի կարագի ընդհանուր, ամբողջական կտորի վրա:
Ինչ-որ բան ցույց տալիս դա արեք ոչ թե մատով, այլ ձեռքի բաց ափով:
Փռշտալիս բերանը փակեք ձախ ձեռքով: Աջ, այսպես կոչված, հասարակական ձեռքը պետք է ազատ լինի: Այլապես ո՞վ կցանկանա ձեզ ձեռքով ողջունել:
Եթե ձեր մասին կենաց են ասում, անմիջապես մի ըմպեք բաժակի մեջ լցվածը, այլ դրա փոխարեն՝ պատրաստվեք փոխադարձ մաղթանք հղել: Մի նայեք շուրջբոլորն ու այլ հյուրերի. հռետորի հետ տեսողական կապ ստեղծեք:
Աղն ու պղպեղը միշտ միասին փոխանցեք: Պատկերացրեք, թե այդ երկուսը սիրահարված զույգ են, ովքեր առանց մեկը մյուսի չեն կարող ապրել:
Պայուսակը, կլատչը կամ խմիչքով լի գավաթը պահեք ձախ ձեռքում: Ինչպես արդեն ասվեց՝ աջ, այսպես կոչված, հասարակական ձեռքը պետք է ազատ լինի:
Հարսանիքի ժամանակ ձեռնպահ մնացեք հարսին ուղղված շնորհավորանքներից: «Շնորհավորում եմ ամուսնության կապակցությամբ» արտահայտությունը կարող է դիտվել՝ որպես «ես արդեն հույս էլ չունեի, որ դու կլքես անհույս կույսերի ակումբը»:
Ավելի լավ է 2 նորապսակներին էլ հղել բարեմաղթանքներ ու նպատակների իրականացում:
Երբ նստում եք, ոտքը ոտքին մի գցեք, մեկ կամ երկու ոտքը միանգամից մի ձգեք: Երկու ոտքերը միասին դրեք հատակին:
Եթե ինչ-որ մեկի ընթրիքի եք հրավիրել, նշանակում է՝ ինքներդ էլ պետք է վճարեք: Մտքներովդ անգամ չպետք է անցնի հաշիվը կիսել երկուսի միջև:
Ոչ մեկի մի հայտարարեք, որ զուգարան եք գնում: «Կներեք» ասելը դուրս գալիս բավարար է:
Պատահական ուշացումներ բոլորի հետ էլ պատահում են: Կանոնավոր կերպով ուշանալը խոսում է այն մասին, որ բարեկրթությունից դուք բավականին հեռու եք:
Երբեք ականջ մի դրեք ուրիշների խոսակցություններին: Ձեզ դուր կգա՞ արդյոք, եթե ձեր մտքերն ուրիշներն էլ սիրեն ու հետո էլ պատմեն այլ անձանց:
Եթե մոռացել եք ինչ-որ մեկի անունը, խոստովանեք դա, տվյալ մարդուց ներողություն խնդրեք և վերստին ճշտեք նրա անվան լրիվ տարբերակը:
Բիզնես լանչից հետո սննդի մնացորդը հետներդ տանելու համար տարաներ մի խնդրեք: Իսկապես ամոթ է:
Էթիկետի 16 կանոններ, որոնք ամենաշատն են խախտվում