Havas Worldwide PR կազմակերպությունը հարցում է անցկացրել անցորդների հետ՝ կապված նորար տեխնոլոգիաների հետ, և նրանցից 12000-ը ասել են, որ դեմ չէին լինի հանդիպել արհեստական ինտելեկտ ունեցող ռոբոտի հետ: Ի դեպ, տղամարդկանց թիվը այդ անցորդների շրջանակներում գերազանցում էր կանանց թվին:
Այս ամենին մեկտեղ ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ սմարթֆոնները փաչազանց բացասական են ազդում մարդկանց վրա,քանի որ մեծ մասի մոտ առաջանումէ դեպրեսիա և դժգոհություն սեփական կյանքից՝ այլ մարդկանց անթերի էջերն անընդհատ նայելիս:
Ուսումնասրության հիմնական արդունքներն այսպիսին են.
18-34 տարեկան մարդկանց 27%-ը պատրաստ է սեռական հարաբերություն ունենալ ռոբոտի հետ:
Տղամարդկանց հավանականությունը ռոբոտ-ընկերուհի ունենալու ավելի բարձր է, քան կանանցը:
Հարցման մասնակիցների 70 %-ը կարծում է, որ սմարթֆոնները <<սպանում>> են իրական շփումը:
Մարդկանց 42%-ը իրեն զգում է ճնշված ու դժբախտ՝ անընդհատ նայելով այլ մարդկանց համացանցային էջերը:
Մարդկանց 40%-ը անհանգստանում է, որ ռոբոտները կսկսեն խլել իրենց աշխատատեղերը:
Այս ամենն այժմ այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, քանի որ այս տարի վաճառքի է հանվել սեքս-ռոբոտ Սամանտան: Նմանատիպ տիկնիկներ օրոցօր ավելի հասանելի են դառնում սովորական մարդկանց համար: