Հնդկաստանում գտնվող Էլորա գյուղը հայտնի է իր ժայռափոր՝ Կայլաշ տաճարով: Շատ գիտնականներ գտնում են, որ այն կառուցվել է 150 տարվա ընթացքում:
Տաճարը ժայռափոր է և մոնոլիտ: Կազմված է 17 քարանձավային հինդուիստական սրբավայրերից, 12 բուդդայական քարանձավային սրբավայրերից և հյուսիսային հատվածում 5 ջայնիստական սրբավայրերից: Ջայնիզմը հինդուիզմի ճյուղավորում է և ավելի հին է, քան բուդդիզմը: Ջայնիստները տաճար կառուցման բլրաձև հորինվածքը առաջինն են ընդօրինակել հինդուիստներից:
Իսկ, թե ովքեր են ստեղծել տաճարների ժայռափոր այս համալիրը՝ հայտնի չէ:
Շատ հնարավոր է, որ այն կառուցված լինի շատ ավելի վաղ՝ անհիշելի ժամանակներում, երբ ոչ հինդուիստներ են եղել, ոչ էլ ջայնիստներ:
Օրինակ, վերջերս հայտնաբերվել է, որ տաճարի պատերն ունեցել են սվաղած հատվածներ, որը ընդունված չէ այդ երկու ուսմունքների հետևորդների շինարարական ավանդույթներում:
Կայլաշն այնքան հին է, որ նրա պատերին այլևս չի պահպանվել որևէ արձանագրություն, որը գիտնականներին թույլ կտար վերծանել դրանք: Չկա որևէ արձանագրություն, հետք, որը կօգներ գիտնականներին:
Կայլաշն այնքան անսասան է եղել, որ անգամ միջնադարի մողոլ ասպատակողները ոչինչ չեն կարողացել փոխել, կամ վնասել այնտեղ: Տաճարը հատվել է մեկ ժայռից:
55մ x 36մ չափսեր ունեցող տաճարը գտնվում է քարանձավային համալիրի կենտրոնում և առանձնանում է 58մ × 51մ չափերով հրապարակով, որի ետնամաում 33 մետր խորությամբ ժայռափոր քարանձավն է:
Տաճարին լրացուցիչ խորհրդավորություն են հաղորդում գետնից 1 մ բարձրության վրա գտնվող տարօրինակ անցքերը: Եթե դա մարդու ձեռքի աշխատանք է, ապա հարցեր են առաջանում. ի՞նչ նշանակություն են ունեցել այդ անցքերը, ինչո՞ւ են այդ անցքերն այդքան ցածր, ինչպե՞ս են այդ անցքերն արել (անցքերը շատ նեղ են, իսկ եզրերը անհավանական հավասար): Նման բան ժամանակակից միջոցներով հնարավոր չէ ստեծել: Հավատքի և ներքին կարողությունների շնորհիվ, հին աշխարհի անհայտ քաղաքակրթության մարդկանց դա անել հաջողվել է: