Ինժեներները մշակել են համալրված իրականության համակարգ, որը հիվանդների օրգանների 3D-մոդելները պրոյեկտում է հենց նրանց մարմնի վա։ Որպես մոդելների համար տվյալներ՝ այն գործածում է ՄՌՏ ու ՀՏ լուսանկարները։ Համակարգը կարողանում է մշտապես հետևել հիվանդի շարժումներին ու շտկել պատկերը, ասվում է Ալբերտայի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։ Աշխատանքը ներկայացվել է VRST գիտաժողովի ժամանակ։
Ինժեներները՝ Գրեգ Կավչուկի ղեկավարությամբ, մշակել են ProjectDR համակարգը, որը պրոյեկտում է հիվանդի օրգանների մոդելը անմիջապես նրա մարմնի վրա։ Այն բաղկացած է պրոյեկտորից, 12 ինֆրակարմիր խցիկներից, որոնք լուսանկարում են վայրկյանում 120 կադր հաճախությամբ, Microsoft Kinect խորության տեսախցիկներից, որի օգնությամբ սկանավորվում է մարմնի այն հատվածը, որի վրա պրոյեկտվում է պատկերը, ու համակարգչից։ Որպեսզի համակարգը կարողանա ճիշտ պրոյեկտել պատկերը ոչ միայն անշարժ մարմնի վրա՝ հիվանդի մարմնին ինֆրակարմիր խցիկների համար մի քանի արտացոլող մարկերներ են ամրացնում են ։
Ծրագրավորողները այդ համակարգի համար ստեղծել են ծրագրային ապահովում, որը հետևում է հիվանդին, նրա մարմնի չափերը, ու համապատասխանաբար կառուցում է օրգանների պրոյեկցիան։ Համակարգի աշխատունակությունը ստուգելու համար ինժեներները օգտագործել են OsiriX DICOM Image Library գրադարանը, որը բաղկացած է ՄՌՏ ու ՀՏ օգնությամբ ստացված օրգանների մոդելներից։
Տեխնոլոգիայի թերևս միակ թերությունն այն է, որ այն իրական ժամանակում չի ապահովում պատկերը և մարմնի վրա պրոյեկտվում է նախապես ստացված պատկերները։ Ծրագրավորողները համարում են, որ այս տեխնոլոգիան հարմար է ոչ թե վիրահատությունների անցկացման պահին, այլև դրանց նախապատրաստվելիս, նաև ապագա բժիշկների ուսուցման փուլում։