Կալիֆորնիայի Փասադենայում NASA-ի լաբորատորիան փոխանցել է Կարմիր մոլորակից Գեյլ խառնարանի համայնապատկերի ֆանտաստիկ պատկերները: Լուսանկարները կատարվել են Curiosity rover տիեզերանավի կողմից դեռևս 2017թ. հոկտեմբերի 25-ին, սակայն մինչև Երկիր դրանք հասել են հենց նոր:
Curiosity rover-ն ուղարկվել էր Ֆլորիդայի տիեզերական կայանից 2011թ. նոյեմբերի 26-ին և Մարս էր հասել 2012թ. օգոստոսին, գրում է Daily Mail-ը: Այդ ժամանակից ի վեր վեցուկես տարվա ընթացքում այն հաղթահարել է 18 կմ: Այդ համայնապատկերային տեսագրությունը կատարվել է 327 մ բարձրությունից: Մարսում բարակ մթնոլորտի պատճառով ժապավենում երևում են անգամ ամենահեռավոր օբյեկտները: Այսպես, ժապավենում ամենաբարձր կետը սարն է, որը գտնվում է խառնարանից դուրս նավից 80 կմ հեռավորության վրա:
Հետազոտողները խոստովանում են, որ 2017թ. հոկտեմբերի 25-ի թվագրությամբ կատարված տեսաձայնագրությունն առաջին ամենից ավելի լրիվն է, որ նրանք ստացել են այդ տիեզերական ապարատից: Նրա կշիռը 900 կգ է, իսկ արժեքը՝ 2,5 մլրդ դոլար: Այն պետք է մնա Մարսում ևս 2 հազար օր:
Մարսի Գեյլ խառնարանն անվանակոչվել է Ուոլտեր Ֆրեդերիկ Գեյլի պատվին, սիրող աստղաբաշխի, ով հետազոտել է Մարսը դեռևս նախանցյալ դարում: Փորձագետների գնահատականներով, խառնարանը փոխանցվող պատկերներով կարող է լինել 3,5-3,8 մլրդ տարեկան: Նրա տրամագիծը կազմում է 154 կմ: