Մանկական կամակորությունների պատճառները
Advertisement 1000 x 90

Մանկական կամակորությունների պատճառները

Կանա հոգեբանական կենտրոնի հրապարակումը. 

Երեխան կարիք ունի, որ իրեն համբուրեն, գրկեն, գուրգուրեն: Այն երեխաները, ովքեր ուշադրության չեն արժանանում, սադրում են ծնողներին, թեկուզ ծեծի միջոցով, նրանց ուշադրությանն արժանանա, քանի որ այն ևս մարմնական շփում է:

Ամեն անգամ, երբ ցանկանում եք երեխային ֆիզիկական պատժի ենթարկել, դրա փոխարեն գրկեք և համբուրեք նրան, և կտեսնեք, որ աստիճանաբար նրա վարքը փոխվում է:

Եթե երեխան հասկանում է, որ ծնողներն իր նկատմամբ ուշադիր են հատկապես հիվանդ ժամանակ և կատարում են իր բոլոր քմահաճույքները, ուստի նա սկսում է հաճախակի հիվանդանալ: Երբ երեխան հիվանդանում է, հիշեք, որ դա հերթական հիվանդությունն է, երեխան շատ հզոր իմունային համակարգ ունի՝ հաղթահարելու հիվանդությունը:

Ծնողներին հարկավոր է առողջ ժամանակ սեփական գործերից հաճախակի կտրվել և երեխային ուշադրություն հատկացնել: Իսկ երբ երեխան հիվանդանում է, ծնողները չպիտի մոռանան սեփական կարիքների մասին՝ այդպիսով չըդգծելով հիվանդության կարևորությունը:

Եթե երեխան հասկացել է, որ սուտը փրկում է իրավիճակը, բարձրացնում է ծնողների տրամադրությունը, նա ավելի հմտորեն է խաբում:

Եթե երեխան իր արտիստական տաղանդներով կարողանում է ուշադրություն գրավել, ապա նման ցուցադրական պահվածքով ուշադրություն գրավելը դառնում է հասարակության ուշադրությունն իր կողմը հրավիրելու միջոց:

Եթե բարձր գոռալն ու կոպիտ արտահայտվելն օգնում են երեխային ամաչեցնել ծնողներին և այդ եղանակով հասնել ցանկությունների անհապաղ կատարմանը, ապա դա ևս դառնում է բնականոն: Նման դեպքերում ծնողները պետք է անտեսեն երեխայի նման վարքը, չենթարկվեն նրա սադրանքներին և ակնառու ուշադրություն ցուցաբերեն, երբ երեխան ադեկվատ վարք է ցույց տալիս:

Մի մայրիկ պատմում էր, որ երեխան խանությում իր ուզած խաղալիքն է պահանջել, չստանալով, հետո բարձր գոռացել է և հատակին պառկելով, լացել: Մայրիկը հանգիստ ասել է. «երբ հանգստանաս կգաս, ես քեզ դրսում սպասում եմ»: Բոլոր ներկա գտնվողները մայրիկին սառնարյուն և անսիրտ են համարել, սակայն մայրիկը գիտակցված որևէ պատասխան չի տվել՝ երեխայի համար դա կամակորության վերջին փորձն էր:

Երեխաների վարքը ծնողների համար երբեմն կամակորություն է դիտվում, սակայն դա ծնողներին նմանակելու վարք է: Արդյո՞ք ծնողներն անմիջապես կատարում են երեխայի խնդրանքը, սակայն պահանջում են իրենց ասածը անհապաղ կատարել: Արդյո՞ք միշտ են լսում երեխային, բայց պարտադրում են լսել և հիշել ամեն իրենց ասածը:

Ծնողները ստում են երեխայի ներկայությամբ և պահանջում են, որ երեխան իրենց չստի:

Տունը թափթփված են պահում, սակայն պահանջում են, որ երեխան իր իրերը կոկիկ պահի:

Վիճում են երեխայի ներկայությամբ և պահանջում, որ երեխան հարգանքով վերաբերվի ծնողների կամ քրոջ ու եղբոր հանդեպ:

Նման օրինակները շատ են: Հարկավոր է ինքնաքննադատաբար մոտենալ այդ հարցին երեխայի վրա ջղայնանալուց առաջ:

Շարունակելի…

#կանա,#մանկականհոգեբանություն,#կամակորություններիհաղթահարում

Սկիզբը կարդացեք այստեղ՝ https://web.facebook.com/kanapsychologicalcenter/photos/a.499051500294754.1073741828.499043020295602/773284069538161/?type=3&theater