Պաբլո Պիկասո. «Ես ծաղրածու եմ, իսկ ապագան՝ ծամածռվողներինն է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պաբլո Պիկասո. «Ես ծաղրածու եմ, իսկ ապագան՝ ծամածռվողներինն է»

Ուղիղ 92 տարի առաջ լույս աշխարհ է եկել աշխարհի ամենաթանկարժեք և ամենավիճելի նկարիչ Պաբլո Պիկասոն: Անգամ վիճում են, թե ինչպես է պետք արտասանել նրա ազգանունը՝ Պիկա՛սո, թե՞ Պիկասո՛: Լավ, ո՞վ է եղել այդ ականավոր իսպանացին. հանճա՞ր, թե՞ արկածախնդիր: Ու՞մ է պարտական իր հաջողությունների համար: Ի՞նչ նզովքի զոհ են եղել նրա սիրած կանայք:

16 տարեկանում ընդունվել է Արվեստի ակադեմիա, բայց մադրիդցի ընկերների հետ ապրել է տեղի օրենքներով. առավոտյան՝ եկեղեցի, ցերեկը՝ կորիդա, երեկոյան՝ բորդել: 19 տարեկանում նկարած ինքնադիմանկարի վրա գրել էր՝ ես՝ արքա եմ, որից հետո մեկնել է Փարիզ, այն նվաճելու կրքով:

Մեծ նկարիչը հաճախ է հիշել մոր խոսքը. «Մայրս ասում էր. «Թե ուզես զինվոր դառնալ, ապագադ՝ գեներալն է, իսկ թե ուզես պաստոր դառնալ, ապագադ՝ Պապն է: Բայց ես դարձա Պիկասո»»:

Փոքրամարմին, ըմբոստ անդալուզցին բառացիորեն վախեցրեց Մոնմարտրը իր ընդունակություններով: Բայց եկամուտները այն չէին, ստիպված է եղել անգամ ձմռանը իր կտավներով տունը տաքացնել, այրելով վառարանում: Այդ ժամանակ Պաբլոն հորինեց կուբիզմը:

«Մնաս բարով պատկերի և իրականության նմանություն»,- բացականչել է նկարիչը: Նրա նոր ոճը տեսնելով, ընկերները կատակում էին, որ շուտով Պիկասոն կստիպի ուտել շինանյութ և խմել կերոսին: Այդուհանդերձ… օրերից մի օր նրա աշխատանքը ցանկացավ գնել ոմն մի տիկին. «Մաեստրո, ձին նման չէ ձիուն»,- «Թանկագինս, ես ձեզ ձի չեմ վաճառում, այլ՝ կտավ»: Ահա, այսպես է պատասխանել Պիկասոն:

Իր հաջողությամբ Պաբլո Պիկասոն պարտական է ռուս մեծահարուստ Սերգեյ Սչուկինին: Թեև չէր սիրում նրա աշխատանքները, բայց դրանցից մեկը Սչուկինը գնել է: Երբ աչքին արդեն սովորական է դարձել, նրա համար մյուս նկարիչների աշխատանքները պարզունակ են դարձել: Գնում է Պաբլոյի մոտ և գնում է ևս 50 աշխատանք:

Պիկասոյի դիցուհին՝ Օլգա Խոխլովան, բալետի աշխարհից էր: Նրանց ծանոթացրել էր Սերգեյ Դյագիլևը: Ամուսնանալով, սկսել են վարել բուրժուայի կյանք, մի բան, որը Պիկասոն երբեք տանել չի կարողացել: Ճոխ կյանքը նրան արագ ձանձրացրեց, և դիցուհին դարձավ փալաս…

«Եթե կնոջը չայրեմ, երիտասարդ չեմ կարող մնալ»,- ասել է Պիկասոն:

Դեմոնանման իսպանացու կանայք ասես անիծված լինեին. Մարիա Թերեզա Վալտերը կախվել է, Դորա Մաարը դարձել է հոգեկան հիվանդ, Ժակլին Ռոկը հրազենով ինքնասպան է եղել: Ողբերգությունից կարողացել է խուսափել Ֆրանսուազա Ժիլոն, նա ինքն է հեռացել, չկարողանալով ապրել «համաշխարհային ճանաչում ունեցող հուշարձանի հետ»:

«Աշխարհն այսօր անիմաստ է դարձել: Այդ դեպքում ինչու՞ իմ նկարները պետք է իմաստ պարունակեն»,- ասել է Պիկասոն:

Ռուս փիլիսոփա Բերդյաևը ասում էր, որ Պիկասոյի նկարներից երևում է, որ աշխարհի հետ մի բան այն չէ: 1940 թվին Փարիզում նկարչի տանը անկոչ հյուրեր են հայտվում՝ գեստապոյից: Սեղանին «Գերնիկայի» էսքիզներն են… Հարցնում են, թե դու՞ք եք արել, պատասխանը չի ուշանում, ոչ՝ դուք եք արել (նկարում պատկերված է եղել բասկերի բնակավայրի ռմբակոծությունը):

«Նկարիչը Ռեմբրադտն է, Ջոտոն, ես՝ ծաղրածու եմ, իսկ ապագան՝ ծամածռվողներինն է»,- ասել է Պիկասոն:

nastroenie.tv

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը