Ցյուրիխի կանտոնի Աատալ քաղաքի (Շվեյցարիա) Դինոզավրների թանգարանում բացվում է «Նախապատմական ժամանակների շնաձկները» ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է Lucerne Zeitung թերթը, ցուցադրանքում ներկայացված է մեգալոդոնի՝ միոցենի և պլիոցենի դարաշրջանի բնաջնջված վիթխարի շնաձկան՝ աշխարհում գոյություն ունեցող բոլոր կմախքներից ամենաամբողջականը: Թանգարանի հիմնադիր և տնօրեն Հանս Յակոբ Զիբերի խոսքով՝ շնաձկների բրածո մնացորդները շատ հազվադեպ են հանդիպում:
Շուրջ 4,5 մետր երկարությամբ մեգալոդոնի կմախքի հատվածը հատուկ Շվեյցարիա բերվել Պերուից և իսկական սենսացիա է: «Մենք ցանկանում էինք կազմակերպել լավագույն ցուցահանդեսը բրածո շնաձկների մասին, և ես կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,- նշել է նա: Մեգալոդոնը, որը բնաջնջվել է շուրջ 2 միլիոն տարի առաջ, համարվում է խոշորագույն շնաձուկը, որը երբևէ բնակվել է համաշխարհային օվկիանոսում: Նա հասնում է 15 – 18 մետր երկարության, իսկ նրա երախում կարող տեղավորվել “Smart” դասի ավտոմոբիլ: Արդի բնության մեջ գոյություն ունեցող ամենախոշոր ծովային բնակիչները՝ սպիտակ շնաձկները հասնում են 6 – 8 մետր երկարության: