Այս կանանց մասնագիտությունը հաճախ խառնում են մարմնավաճառության հետ: Գեյշաները օգտագործում են իրենց տաղանդը ոչ թե հաճախոխրդներին մարմնով գայթակղելու, այլ զվարճացնելու համար, օգտագործելով իրենց կարողությունները և ինտելեկտը:
Իսպանացի ֆոտոլրագրող Լուկաս Վալյեսիլյոսը (Lucas Vallecillos) այցելել է Օկիա՝ տունը, որտեղ ապրում են գեյշաները և լուսանկարել այդ օտար աչքից հեռու աշխարհը:

Մայկո, նշանակում է գեյշայի աշակերտուհի: Նա աշխատանքի ուղևորվելիս, հետևում է դաստիարակին:

Գեյշաները զվարճացնում են հաճախորդներին:

Ընդհանուր առմամբ, գեյշաները կատարյալ տնային տնտեսուհիներ են և հաճելի զրուցակիցներ:

Ֆոտոլրագրող Լուկաս Վալյեսիլյոսին թույլ են տվել այցելել գեյշաների տուն՝ Օկիա:

Գեյշայի դասական շպար. սպիտակ դեմք, մուգ աչքեր, վառ կարմիր շրթունքներ:

Մինչ գեյշա դառնալը, Մայկոները պետք է սովորեն նվագել որևէ երաժշտական գործիքի վրա. երաժշտություն, պար: Պետք է միշտ հաճելի զրուցակից լինեն, կատարյալ տնտեսուհիներ և իհարկե այդ ամենը անեն անկրկնելի հմայքով և արժանապատվությամբ:

Մայկոն օգնում է գեյշային կիմոնո հագնել:

Մինչ պարտականություններին անցնելը, գեյշաները կարող են մի քանի ժամ պատրաստվել:

Սպիտակով շպարվում են դեմքը, վիզը, ուսերը և մեջքը:

Կանայք տարիներ են անցկացնում այս ամենը սովորելու համար:

Օկասանը (ճապոներեն՝ մայրիկ), կանանց սովորեցնում է ավանդական պարերը:

Մայկոները պարտավոր են հարգել հնագույն ավանդույթները և հրաժարվել մոդեռնիզմից:

Մայկոն թեյարանում ելույթ ունենալիս:

Մայկոն հիացնում է թեյարանի հաճախորդներին:

Գեյշան գոհ հաճախորդի հետ:

Գեյշան Միյագվա-տյո թաղամասում զբոսնելիս: Միայն այսպես կարելի է հանդիպել գեյշային աշխատանքից դուրս:

Իր նկարներում, Լուկասը ջանացել է փոխանցել ավանդույթների հարգանքը, որ գեյշաները ժառանգում են միմյանցից արդեն 400 տարի:

Գեյշաները հիմա էլ են ծաղիկներով զարդարված վառ հագուստ կրում:

Գեյշաները պարտավոր են հրաժարվել բնակարանային հարմարավետությունից և սմարթֆոններից:

Սպիտակ շպար՝ մեջքից:

Գեյշաները ավանդական հագուստով գնում են Գիոն թաղամասի թեյարան:


Գեյշան խոնարվում է, հաճախորդին է ճանապարհում:






