Մանչեսթրի համալսարանի գիտնականներն Իսպանիայի Մադրիդի Ինքնավար համալսարանի գործընկերների հետ համատեղ մշակել են արհեստական ինտելեկտի միջոցով մարդու ինքնության ավտոմատ բացահայտման համակարգ նրա քայլվածքով: Այս մասին հաղորդվում է Մեծ Բրիտանիայի ուսումնական հաստատության կայքում:
Դրա համար հետազոտողները հավաքել են մարդկանց քայլվածքի վերաբերյալ տվյալների՝ աշխարհում ամենաընդգրկուն պահոցը, որում տեղ են գտել 127 մարդու ոստքերի շարժման շուրջ 20 հազար տեսագրություններ, որոնք կատարվել են բարձր լուծաչափով հատուկ հատակադիր սենսորների և խցիկների միջոցով:
«Ցանկացած մարդու մոտ քայլելիս կարելի է տարբերել շուրջ 24 զանազան առանձնահատկություններ և շարժումներ, այնպես որ յուրաքանչյուրն ունի իր սեփական եզակի քայլվածքը: Այսպիսով, այդ շարժումներին հետևելը կարող է օգտագործվել, ինչպես մատնադրոշմները կամ աչքի ցանցաթաղանթի սքանավորումը մարդու ինքնության հստակ բացահայտման կամ հաստատման համար»,- բացատրել է Մանչեսթրի համալսարանի աշխատակից Օմար Կոստիլյա Ռեյեսը:
Նոր համակարգի թեստավորման արդյունքները ցույց են տվել, որ արհեստական ինտելեկտը մարդուն ճիշտ է ճանաչել գրեթե 100 տոկոս դեպքերում: