Ինչպես տվյալ դեպքում ընդունված է ասել, հիմա ունենք այն՝ ինչ ունենք. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Ինչպես տվյալ դեպքում ընդունված է ասել, հիմա ունենք այն՝ ինչ ունենք. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքի հետևանքները.

Կարծում եմ, մեր խնդիրը հիմա այն է, որ հերթական անգամ չընկնենք այդ հանրահայտ և վտանգավոր սկզբունքի նույն փոսը, որը կոչվում է «բաժանիր, որ տիրես»: Հարավային Կովկասում Ռուսաստանին միշտ շատ հարմար է եղել այդ խաղը տանել, և նա մշտապես օգտվել է այդ հնարքից՝ լինի դա 1905-06 թթ., 1920-21 թթ. և այլն: Այսինքն՝ հրահրել հայ-ադրբեջանական բախումներ, ապա՝ պատերազմ, այդկերպ թուլացնելով երկու կողմերին էլ, հետո դառնալ «հաշտարար» և հարցերը լուծել՝ ելնելով միմիայն ռուսական կայսերական շահերից, նաև վերջում ասել. «տեսա՞ք՝ ինչ եղավ, որ ասում էի՝ լսեր էր պետք»:

1994-ին էլ ստացվեց այնպես, որ պատերազմում բացարձակ հաղթանակ տարած հայկական կողմը Ռուսաստանի «միջնորդությամբ» Ադրբեջանի հետ ստորագրեց ընդամենը կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր: Այնինչ՝ նմանատիպի պատերազմները պարտադիր պետք է սեղմ ժամկետներում ավարտվեն պատերազմի ավարտը պաշտոնապես ազդարարարող և պատերազմող կողմերի համաձայնությամբ հողային սահմանները հստակ ֆիքսող համապատասխան երկկողմ պայմանագրով: Այնպես որ, ինչպես տվյալ դեպքում ընդունված է ասել, հիմա ունենք այն՝ ինչ ունենք:



Նման նյութեր