Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Քոչարյանի ժամանակների մասին…
Advertisement 1000 x 90

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Քոչարյանի ժամանակների մասին…

Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը.

2001թ., Երևան: Ռ.Քոչարյանը և Վ.Պուտինը կնքեցին «Գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքը, որի շրջանակներում Ռուսաստանին ունեցած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանի ռազմարդյունաբերական 4 հսկաներ՝ Մերգելյան, հաստոցաշինական և այլն, հանձնվեցին Ռուսաստանին: Վ.Պուտինը և Ռ.Քոչարյանը Բաղրամյան 26-ում համատեղ ասուլսի տվեցին, որի ժամանակ լրագրողներից մեկը գործարքը հիշատակեց նեգատիվ լույսի ներքո՝ որպես «ռազմավարական դաշնակցության» ու «ժողովուրդների դարավոր բարեկամության» ոգուն անհամապատասխան ու հետաքրվեց, թե ինչու պարտքը չվերակառուցվեց ու ընտրվեց այս տարբերակը. Վ.Պուտինը հասկացավ տողատակերն ու վտանգը ևւ ասաց, որ գաղափարն իրենը չէ, Ռ.Քոչարյանն ինքն է առաջարկել պարտքը փակվել գույքով, ապա խորամանկ ժպիտով նայեց խեղճացած, կուրկուռի ձագ դարձած Ռ.Քոչարյանին:

Պուտինի կեղծ, խորամանկ ժպիտից էլ ավելի ողորմելի տեսք ընդունած Ռ.Քոչարյանը հաստատեց, որ այո, ինքն է առաջարկել, որ Ռուսաստանին ունեցած պարտքի դիմաց հանձնվեն այդ խոշորագույն ձեռնարկությունները: Իսկ նրանց անկած արժեքը ավելին էր, քան 100 միլիոն դոլարը: Էլ չասած՝ նրանց նշանակությունը Հայաստանի տնտեսական հեռանկարի ու ռազմական անվտանգության առումներով: Այդ օրվանից ի վեր, նշված համալիրները կամ չեն աշխատում, կամ ուղղակի աշխատում են անպատկերացնելի փոքր կարողությամբ, թեպետ ագիտպրոպը ժողովրդին խոստանում էր ոսկե սարեր…

Դրանից հետո Ռուսաստանը տասնյակ երկրների բազմապատիկ անգամ մեծ պարտքեր ներեց, վերաբանակցեցին ու պարտքերը մարելու նոր ժամանակացույցեր սահմանեցին: Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ ընդամենը 100 միլիոն դոլարի պարտքի մարման ժամանակացույցը փոխի, էլ չեմ ասում այն իսպառ ջրելու մասին, ինչպես այլ երկրներ արեցին: Իսկ ասուլիսի պահին նրան այդպես նվաստացնելը անձնապես ծանր տարա. հեշտ չէ նայել, թե ինչպես մի շուտրի, ճարպիկ, աչայնի տղեկ կայֆավատ է լինում քո երկրի նախագահ դարձաց մի գեղջուկի (չշփոթել գյուղացու, գյուղից եկածի հետ, ես էլ արմատներով գյուղից եմ) վրա ու ստիպում, որ նա իր վրա վերցնի մի բան, որի հեղինակը նա էլ չէ:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Քոչարյանի ժամանակների արտաքին ու ռազմաարդյունաբերական քաղաքականության /այ դրա համար էլ նոր է Հայաստանում Կալաշինկովը համատեղ ձեռարկություն հիմնում, մինչդեռ դա արդեն պետք է 2001-ին լիներ/, հայ-ռուսական հարաբերություններում վստահության մասին

Թե բա՝ ջերմորեն շնորհավորում եմ, վաղեմի լավ ընկերներ են…. Վաղեմի վասալ է եղել



Նման նյութեր