Հանգստություն՝ չի նշանակում՝ գտնվել մի վայրում, ուր տհաճ աղմուկ ու քայքայիչ աշխատանք չկա: Հանգստությունն այն է, երբ խառնաշփոթի ժամանակ մարդը կարողանում է իրեն հանգիստ պահել:
Երբ անհրաժեշտ է ինչ-որ բանի շուրջ մտորել, բոլորն իջեցնում են ռադիոյի ու հեռուստացույցի ձայնը. այդպես պետք է անել նաև կյանքում: Պետք է հեռանալ ծանր, ճակատագրական, հուզող մտքերից, որպեսզի կենտրոնանաս ու բացառես արտաքին աղմուկի ազդեցությունն առողջ դատողության վրա:
Ստորև ներկայացնում ենք այն 40 ձևակերպումները, որոնք կարող են օգտագործվել՝ որպես հիշեցում, որպեսզի օգնեն մտքերը կարգավորել ու հանգստացնել անհանգիստ գիտակցությունը:
Ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ, նախ` գիտակցության մեջ, իսկ հետո` իրականության: Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն դարձրեք մտքերին. Դրանք իսկապես կարող են իրականանալ:
Ներկայիս հանգամանքներում չկա ոչինչ, որ մեզ կխանգարի հաջողության հասնել քայլ առ քայլ:
Անհանգստացեք ու ստացեք այն, ինչի համար անհանգստանում էիք: Աշխատեք ու ստացեք այն, ինչ վաստակել եք: Դա շատ պարզ է:
Չի կարելի թույլ տալ, որ մեկ վատ պահը փչացնի շատ լավ պահեր: Թույլ մի տվեք, որ հիմար, աննշան, ամենօրյա խնդիրները ձեզ ներքև քաշեն:
Երջանկությունը թույլ է տալիս լրիվ նորմալ ապրել նրանով, ինչ ունես, այլ ոչ թե՝ անհանգստանալ նրա համար, ինչ չունես: «Ինչ կա»-ն այն է, ինչ պիտի լինի կամ երբեք չի լինելու: Մնացածը սոսկ վեճ է կյանքի հետ:
Ֆրուստրացիան ու սթրեսն ի հայտ են գալիս այն պատճառով, թե ինչպես եք արձագանքում, այլ ոչ թե՝ նրա համար, թե իրականում ինչ է կատարվում: Անհրաժեշտ է կարգավորել վերաբերմունքն իրականության նկատմամբ, և հիասթափությունը կանհետանա:
Պոզիտիվ եղեք ու ժպտացեք ոչ թե՝ նրա համար, որ ամեն ինչ լավ է, այլ՝ որովհետև դուք կարող եք դրականը տեսնել ամեն ինչում:
Սուտը գոյություն ունի, միայն, եթե նրան հավատաս: Ի վերջո, ճշմարտությունը կհաղթանակի: Ամեն անգամ, երբ նեգատիվը տիրում է խելքին, պետք է հարցնեք ինքներդ ձեզ` մի՞թե դա ճիշտ է, կարելի՞ է արդյոք ամբողջովին վստահ լինել, որ դա ճիշտ է: Իսկ հետո թող սուտը տիրապետի, եթե կարողանա:
Ոչ մի գիրք բաղկացած չէ միայն մեկ գլխից: Ոչ մի գլուխ ողջ ճշմարտությունը չի պատմում: Սխալները չեն որոշում, թե ով ենք մենք: Այդ պատճառով էլ պետք է շարունակել թերթել կյանք անունով ստեղծագործության էջերը:
10.Անցյալը թողնելը տղամարդկություն չէ: Իմաստնության ուժը ներկան գիտակցելն է:
Անցյալը ներկայի նկատմամբ բացարձակապես ոչ մի իշխանություն չունի:
Զղջումն ու ափսոսանքն անցյալը չեն փոխում: Անհանգստությունը չի ազդում ապագայի վրա: Սակայն շնորհակալության զգացումը փոխում է ներկան:
«Ես պետք է…» արտահայտությունը փոխեք «Ես ստանում եմ…»-ով ամեն անգամ, երբ բողոքելու միտք է ծնվում:
Որքան շատ գեղեցկություն դուք տեսնեք ուրիշի ճանապարհին, այնքան շատ դուք կցանկանաք կատարելագործել ձերը:
Կանգառի, դադարի զգացողությունը սոսկ զգացում է, այլ ոչ` փաստ: Այդ պատճառով էլ երբեք պետք չէ զգացողությունները շփոթել իրերի իրական դրվածքի հետ: Կյանքն ամեն վայրկյան է փոխվում, ու այդ պատճառով էլ ամեն ինչ հնարավոր է:
Գրեթե յուրաքանչյուր իրավիճակում կա մի բան, որ մարդը չգիտի ու չի կարող փոխել: Ինչ-որ բան այլ կերպ արեք, և դուք նորանոր հնարավորություններ կստանաք: Ձեր գիտակցությունը խաղաղության, հանգստության ու լռության մեջ պահեք` այն բաց թողնելով:
Անհրաժեշտ է խորհրդատուներին զգուշորեն ընտրել: Չարժե լսել ամենաբարձր ձայնը, պետք է ականջ դնել ճիշտ ձայնին:
Աշխարհում ամենադժբախտ մարդիկ նրանք են, ովքեր շատ են մտածում այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները:
«Այո» ասելով երջանկությանն ու հանգստությանը` մարդը սովորում է «ոչ» ասել մարդկանց ու իրերին, որոնքք վնաս են պատճառում: Պետք է բավականաչափ իմաստուն լինել, որպեսզի կարողանաս անտեսել անպետք նեգատիվը, որը կենտրոնացած է շուրջդ:
Երբ մարդիկ կործանում են երազանքները` կանխատեսելով պարտություն կամ քննադատելով, պետք է հիշել, որ նրանք պատմում են իրենց, այլ ոչ թե՝ ձեր պատմությունը:
Մարդը, ում անցյալում հարգում ու սիրում էիք, սակայն ով ձեզ անտեսում էր, ներկա պահին ոչինչ չի կարող ձեզ առաջարկել, բացի ցավից:
Ամենախաղաղեցնող բացահայտումներից մեկն այն է, որ մենք չպետք է համաձայն լինենք բոլորի հետ, ու բոլորը չպետք է համաձայն լինեն մեզ հետ: Դա շատ նորմալ բան է:
Պետք չէ ամաչել «ոչ» ասելուց: Դա սովորեցնում է հրաժարվել անհարմար, անօգտակար բաներից:
Պետք է ընդունել, որ մեր կյանքի որոշ գլուխներ պետք է թերթել՝ առանց կարդալու: Դրանցում իմաստ չկա, ու այդ պատճառով էլ չարժե ժամանակ ու հոգեկան ուժեր վատնել դրանք հասկանալու համար:
Կյանքում ձեզ հանդիպած յուրաքանչյուր ոք կարող է ձեզ ինչ-որ կարևոր բան սովորեցնել: Իրականում մարդիկ, ում հետ բարդ է շփվելը, կարող են ամենաարժեքավոր ուսուցիչները լինել:
Կյանքում որոշ փոփոխություններ նեգատիվ ու ցավոտ են թվում, սակայն շուտով գալիս է այն գիտակցությունը, որ պարզապես տարածք է ազատվում նոր ու հիասքանչ ինչ-որ բանի համար:
Թույլ տալով այն միտքը, որ ինչ-որ տեղ ավելի լավ է, կամ ինչ-որ մեկը ձեզնից լավն է, դուք երբեք չեք թուլանա, երբեք չեք ընդունի իրականությունն ու ներկան, այն, թե որտեղ եք գտնվում դուք ու ով եք հանդիսանում:
Հետաքրքիր պարադոքսը կայանում է այն բանում, որ, երբ մարդը գիտակցում ու ընդունում է ներկա իրավիճակը, նա կարող է փոխվել ու աճել:
Կառուցողական քննադատությունը լուրջ ընդունեք, բայց ոչ՝ սրտին մոտ: Լսեք, բայց գործեք ձեր ինտուիցիային ու իմաստնությանը համապատասխան, ղեկավարվեք դրանցով:
Երբեմն գիտակցությունն ավելի շատ ժամանակ է պահանջում, որպեսզի ընդունի այն, ինչ սիրտն արդեն գիտի: Շնչեք ու արտաշնչեք: Վկա եղեք, այլ ոչ՝ դատավոր:
Մի խուսափեք իրերից, դրանց ընդառաջ գնացեք: Դա նեգատիվից հեռանալու ու դեպի դրականը քայլ անելու լավագույն եղանակն է:
Եթե մարդուն տիրում են զգացմունքները, մտքերը, որոնք նա չի վերահսկում, ժամանակ պետք կլինի վերադիրքավորվելու, իսկապես կարևոր բաները գնահատել սկսելու համար: Դրանք ինքը` մարդն է որոշում, և նրան ոչինչ ճանապարհից չի շեղի, եթե նա հաստատ է իր որոշման մեջ:
Իրական նպատակը ժամանակի մեջ սահմանափակումներ չունի: Այն վաղեմության ժամկետ չունի: Չարժե անհանգստանալ այն մասին, որ ինչ-որ բան չի ստացվում, պարզապես արեք, ինչ կարող եք, հենց հիմա:
Համբերությունը սպասելու կարողությամբ չի արտահայտվում: Դա այն բաների նկատմամբ հավատը պահպանելն է, որոնք տվյալ պահին անհնարին են թվում:
Հիշեք, որ «ես ժամանակ չունեմ» արտահայտությունն իրականում գործը հետաձգելու կամ «դա այն չէ, ինչ ինձ համար կարևոր է» ասելու եղանակներից մեկն է:
Չի կարելի սպասել կատարյալ պահի, որովհետև այն երբեք չի գալու: Երբեմն պետք է խիզախություն հավաքել ու ինչ-որ բան անել հենց հիմա:
Ձեր վախերից մի վախեցեք: Դրանք նրա համար չեն գալիս, որ վախեցնեն, այլ, որ իրավիճակին իրական գնահատական տաք:
Պետք չէ վախենալ անորոշությունից: Այն ստիպում է բաներ անել, որոնք բացահայտում են կյանքի իսկական կախարդանքը:
Տեսեք, թե որքան հեռու եք դուք գնացել, ինչ առաջընթացի եք հասել: Իսկ հիմա պատկերացրեք, թե դեռ որքան հեռուն դուք կարող եք գնալ:
Պետք չէ անհանգստանալ ու մտահոգվել, որ դուք ուժեր ու ժամանակ եք վատնել ինչ-որ բան անելու համար: Դա ապագայում իր դիվիդենտները կբերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը