«Ինչո՞ւ ենք այսպես ապրել և ապրում: Ուրիշներից վատը չենք, հիմար չենք, բայց ապրում ենք այնպես, որ աշխարհի առջև ամոթով ենք… Երբ մտածում եմ այս մասին, մի պատմություն եմ հիշում:
Պատերազմի ժամանակ, երբ հերթական հոսպիտալում վերականգնվում էի հրամկազմի պալատում, հաճախ մի զինվոր էր, կլիներ 20 տարեկան… Ազգանունը՝ Բլյախին էր, լավ հիշում եմ: Բանաստեղծություններ էր գրում և ուզում էր իմ կարծիքն իմանալ: Էպիգոնալ, Եսենինի ոճով: Գրում էր ինչ-որ թղթի կտորների վրա, պաստառների վրա: Անընդհատ ասում էի, թե՝ Բլյախին, ինչու ես գրում պանդոկների մասին, գրիր պատերազմի մասին, գրիր այն, ինչ տեսել ես…
Մի անգամ եկավ, ասաց. «Դե, ավագ լեյտենանտ, ինձ մի կապ պաստառ են բերել, պոեմ եմ գրելու, այնպես որ 7 օր իրար չենք տեսնի»:
Եվ իսկապես, 10 օր անց, պաստառը թևի տակ Բլյախինը հայտնվեց: Կարդում եմ՝ կարմիր մատիտով գրածը՝ «Обелиск»: Սկսում է այսպես, – «Ծառերը տերև են հագել, լա-լա-լա, …, օբելիսկ»:
Շարունակում եմ կարդալ և աչքերիս չեմ հավատում: Ամեն տողում գրած է «Обелиск»՝ սխալ շեշտադրությամբ: Հարցնում եմ. «Բլյախին, պոեմի անունը ի՞նչ է…», ասում է՝ «Обелиск», շեշտը «е» տառի վրա: Ասում եմ՝ «Բլյախին, սխալ կա, շեշտը պետք է «и» տառի վրա դնել»:
Շունչը կտրվեց. «Ինչ եք ասում, ես 200 քառյակ եմ գրել, և ամեն տեղ գրած է «Обелиск»:
Ասացի, որ սխալ է, և վերջ: Նա գնաց, և ի ուրախություն ինձ, երկար ժամանակ էլ չերևաց:
Հասկանում եք, հավանաբար մենք էլ, շատ վաղուց, արել ենք մեր ճակատագրական սխալը: Սխալ տեղ ենք շեշտը դրել: Երևի մտածել ենք, որ բոլորի պես լինելը ձանձրալի է: Դրա համար որոշել ենք շատ կարճ ժամանակում աշխարհի երեսին դրախտ ստեղծել, բայց դժոխք է ստացվել: Եվ հիմա, այլ ելք չեմ գտնում, բացի նրանից, որ պետք է համբերատար ուղղենք այդ 200 քառյակի սխալ շեշտադրումները:
Պետք է շեշտադրել այնպես, ինչպես ողջ աշխարհն է դա անում: Մտավախություն ունեմ, որ նոր իշխանությունը, որին ես շատ հարգում եմ, կարող է աճապարել, վազանցի դուրս գալ, և էլի՝ սխալ շեշտադրում անել: Բայց այդպես չի կարելի: Ժողովուրդը չի դիմանա: Ժողովուրդը անդունդի եզրին է…»:
Հատվածներ Զինովի Գերդտի՝ «Рыцарь совести» գրքից:
izbrannoe.com