Եթե այս գործը հասնի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ Հայաստանը, անկասկած, կդատապարտվի
Advertisement 1000 x 90

Եթե այս գործը հասնի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ Հայաստանը, անկասկած, կդատապարտվի

Ներկայացնում ենք օրեր առաջ www.lemondedudroit.fr-ում հրապարակված  ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի հոդվածը։

Այս երեքշաբթի Youtube-ում հրապարակված ԱԱԾ (Ազգային անվտանգության ծառայության) տնօրենի և ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայության ) պետի միջև  ձայնագրված հեռախոսազրույցը բացահայտում է պատասխանատու գերատեսչությանը  տրված հրամանը, ըստ որի՝ «անկախ այն հանգամանքից՝ նա ուզում է թե ոչ»,  պիտի ժամանակավոր կալանքի տակ  առնի Հանրապետության նախկին նախագահին:  Այս երևույթի  երդվյալ թշնամին,  թավշյա հեղափոխության հերոսը, ով մարտին դարձավ վարչապետ, այնուամենայնիվ, հայտարարեց արդարադատության անկախացման մեկնարկի մասին:

Երբ 1998-2008 թվականների Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիս ամսին  որպես վկա կանչվեց դատարան, ապա նրան անմիջապես մեղադրանք առաջադրվեց, այնուհետև նա ժամանակավոր  կալանավորվեց:

Մենք սոցիալական ցանցերում,  վիրավորանքների ներքո, իրավական կարծիք հայտնեցինք, ըստ որի՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը, քրեական հետապնդումները անիմաստ են: Բացի, միգուցե կան որոշ աֆրիկյան պետություններ, որոնք դեռևս կիրառում են քաղաքական իրավախախտումը: Անկախ այն բանից, թե սիրում կամ ատում են նրան, Հանրապետության նախկին նախագահը չի կարող կալանավորվել իր պարտականությունների կատարման մեջ ենթադրյալ փաստերի հիման վրա: Այդ առումով՝  2008 թվականի մարտի 1-ի բանակի կողմից զսպված հետընտրական ցույցերը՝ որպես իրենց հետևանք, թողեցին 10 զոհ: Ռոբերտ Քոչարյանը, որը հեռանում էր արդեն նախագահի պաշտոնից, դեռևս մի քանի օր պաշտոնավարման մեջ էր: Ցույցերը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, 2 տարվա կալանքից հետո, հայտարարեց, որ իր կյանքը կնվիրի Քոչարյանին հետապնդելուն, ում նա համարում էր  ողջ տեղի ունեցածի պատասխանատուն: 10 տարի անց, 2018 թվականի մարտին Փաշինյանը դարձավ վարչապետ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված արտահերթ հանձնառության շրջանակներում, այդ թվում ` դատավորներին,   նա հրապարակայնորեն պատվիրեց  որևէ մեկից ոչ մի հրահանգ չստանալ: Բացվեց  Մարտի 1-ի գործը, որն  անավարտ էր համարվում մինչ այժմ օրինակելի թվացող հեղափոխության համար:

Ակնհայտ է, որ Մարտի մեկի իրադարձությունների վրա պետք է լույս սփռվի: Սակայն անտեսել  հետաքննության մեթոդաբանությունը և արդար դատաքննությունը հետհեղափոխական համատեքստում՝  Գործադիրի կողմից ցուցաբերված թշնամանքի ֆոնին, կարող է  որոշ մտահոգություններ առաջացնել: Ֆրանսիայում, ինչպես ցանկացած ժողովրդավար երկրում, դատավորը կասկածի տակ կառներ հրաձգության մասնակիցներին, ողջ հիերարխիային անխտիր՝ ընդհուպ մինչև նախարարներ: Դատական գործ կհարուցվեր: Կլսեին տուժած կողմերի բողոքը: Սակայն ոչ մի քննիչ չէր կրճատի հարուցված գործի կարևոր կետերը՝ այսպիսով շրջանցելով պատասխանատվությունների ողջ  հաջորդականությունը, համայն վրեժխնդրության ֆոնին՝ փորձելով ամեն կերպ  խայտառակել պետության վերնախավին:

Օգոստոսին Վերաքննիչ դատարանը պետք է տրամաբանորեն մերժեր պետության նախկին նախագահին ժամանակավոր կալանքի մեջ պահելու որոշումը: Մենք ողջունեցինք Հայաստանում արդարադատության անկախացման հաստատումը: Մենք կարծում էինք, որ այդ հատուկ գործը  դատավորների և քննիչների փորձի բացակայութան, իրավաբանական գիտելիքների պակասի, օրենքի սխալի արդյունք է, և, որ այնուամենայնիվ բանավեճերը կարևոր են Հայաստանում օրինական Պետության կառուցման համար:

Բայց հենց Ռոբերտ Քոչարյանի կալանքի օրը տեղի ունեցած ԱԱԾ տնօրենի՝ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի Սասուն Խաչատրյանի միջև եղած հեռախոսազրույցը երեքշաբթի հրապարակվեց Youtube-ում: Տեսանյութը վերնագրված էր. “How armenian justice really works”. կամ, թե ինչպես է իրականում գործում հայկական արդարադատությունը: Տեսանյութի  հեղինակն անհայտ է: Դրա բովանդակությունը՝ ցնցող:

Ահա հեռախոսազրույցի սղագրությունը.

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին հարցը վերաբերում է 2008 թվականին բանակը ներգրավելու հրամանին.

– Հրամանը, որ տեսել ա Հարությունյան Միշայի (նախկին Պաշտպանության նախարար), ի՞նչ ա ասել:

Հատուկ քննչական ծառայության պետը, որն ակնհայտորեն ներկա է եղել հարցաքննությանը, սկսում է խոստովանել, որ նախկին նախագահը տեղյակ չի եղել:

Այս բացահայտումը կարևոր է, քանի որ մեղադրանքը պնդում է հակառակը: Ներկա եղած փաստաբանի ուժեղ միջամտության մասին վիրավորական խոսքեր լսելուց հետո, նախկին փաստաբանը՝ Ազգային անվտանգության տնօրենը, հայտնում է, որ «դատավորից զանգ է ստացել»: Խոսքը վերաբերում է գործով զբաղվող դատավորի մասին: Դատավորը նրան բացատրում է իր մտահոգությունը: Վանեցյանը նրան ասում է, այնուամենայնիվ, նայել գործը: Նա չի հիշում դատավորի անունը, բայց դե, դա նա է, ով կընդունի ժամանակավոր կալանքի տակ առնելու որոշումը: Որոշումն արդեն ընդունված է, և ընդունված է բարձրաստիճան պաշտոնյայի ցուցումով: Այս փուլում այլևս չենք կարող խոսել արդարության անկախ լինելու մասին:

Դատավորն ընդամենը գրանցող մարմին է, որը անհարմար զգալով,  կսկսի ձևացնել, թե գործն ուսումնասիրում է, որի համար նա չունի այլ տարբերակ, քան կիրառելու վերևից եկած ցուցումը:

Դատավորն ասում է բարձրաստիճան պաշտոնյային, որ գործը նայելուց հետո կզանգի և կզեկուցի իրեն: Վանեցյանը պատասխանում է. «ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»: ՀՔԾ պետն ասում է.   «Հա, կալանքը որ տանք, նորմալ  սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա…», անկասկած նկատի ունենալով լրագրողներին, որոնց նա ուզում է օգտագործել հանրային կարծիք ձևավորելու մեջ:

Նախկին նախագահին կալանավորելու հարցում երկուսն էլ համաձայն են: ՀՔԾ պետն առաջ է բերում Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար (ՀԱՊԿ) Յուրի Խաչատուրովին: Վանեցյանն այդ հարցում դիվանագիտական վտանգ է տեսնում և խնդրում է Ազգային  Անվտանգության պետին «խոսել վարչապետի հետ»: Խաչատրյանը պատասխանում է, որ կխոսի: Վանեցյանը հարցնում է, թե  Խաչատուրովին կալանավորելուց բացի՝ ի՞նչ կարող են անել: ՀՔԾ պետը նրան բացատրում է քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա և հանցանքի վայրում ձերբակալման եղանակների տարբերությունը: Նա ավելացնում է ևս մեկ եղանակ. այն է՝ կալանավորում` խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում: «Էս երեքն ա, ախպերս, էս երեքն էլ ես չունեմ: …Պաշտպանները մեզ իրարից կճղեն»: Նա փորձում է վստահեցնել իր զրուցակցին, բայց վերջինս այնքան էլ չի համոզվում: «Խնդիր չկա, ընկե´ր: Քիչ հետո Վահե Գրիգորյանն (ՄԻԵԴ  զոհվածների իրավապաշտպան) է ինձ մոտ գալու, նա ինչ-որ  լուրջ բան կգրի»: Վանեցյանը պնդում է, որ Խաչատուրովի գործին ուշադիր է պետք լինել՝ չնայած նրան կալանավորելու՝ վարչապետի հրամանին: «Մի´ անհանգստացիր, Խաչատուրովը կխոսի»։ Այլ կերպ ասած, ոչինչ չունեն, բայց ցանկանում են խոսեցնել, որ մի բան գտնեն: Վախեցնելով:

Ամփոփենք: Գործադիրից Դատականին տրված մի հրաման, որը ոչնչացնում է իրավասությունների առանձնացման սկզբունքը: Կուլիսներում ժամանակավոր կալանավորման որոշման կայացում` դատական նիստից շատ առաջ, դատական նիստ, որը պետք է որոշում կայացներ, և որը երևակայական է դարձնում բոլոր դատական վեճերը և պաշտպանության իրավունքի գործադրումը: Հետապնդում նախկին նախագահի նկատմամբ իր գործունեությունից բխող, մեջբերված փաստերի հիման վրա՝ ոտնահարելով միջազգային իրավունքը: Առանց հիմնավորման հարցաքննում՝ նպատակ ունենալով գտնել որևէ բան: Մենք չենք անդրադառնում նույնիսկ մեղադրման հանցանքի խնդրին՝ «սահմանադրական կարգի տապալում», որը մեզ հիշեցնում է  XIX դարի քաղաքական հանցանքները կամ ժամանակակից դիկտատուրայի դժոխային մնացորդները:

Չմասնագիտացված  հետաքննիչ մարմինը վերջերս վերաքննիչ դատարանի որոշմամբ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրել երկրից չբացակայելը: Կալանավորման հրամանը նույնիսկ վերջնականապես չբավարարվեց, միայն երկրորդ կետով սահմանվել է դատական վերահսկողություն: Ավելի վատն այն է, որ ոչ մի դաս չքաղվեց Վերաքննիչ  դատարանով ավարտելուց. ոչ միայն երկու կետերի համատեղումն է անհնար, այլ լինի դա ժամանակավոր կալանք թե դատական վերահսկողություն, ապօրինի հետապնդման հետագա ոչ մի քայլ իրավական ուժ չունի: Վերաքննիչ դատարանի որոշումը համապատասխանում է օրենքին: Ցանկացած այլ հանգուցալուծում շատ վտանգավոր կլիներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական առումով:  Այն կհանգեցներ պետության թուլացմանը, ինչը  Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված գերտերություններին վաղը թույլ կտար կասկածի տակ դնել ներկայիս և ապագա ղեկավարների լիազորությունները` պաշտոնապես կամ քողարկված կերպով կստանձնեին Հայաստանում ընթացող բոլոր գործընթացների կազմակերպումը: Թուրքիան և Ադրբեջանը հաճույքով սպասում են ապագա դատական վճռին: Ոչ միայն ժողովրդավարության առումով, այլ նաև Հայաստանը ինքնաոչնչացված տեսնելու մեծ ցանկությամբ լցված: Վրեժխնդրության որոշումը չի տանի  ժողովրդավարության ամրապնդման, այլ պետության թուլացման: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ապօրինի կերպով հաշիվների մաքրում։

Քրեական օրենսգիրքը և միջազգային համաձայնագրերը գործադիրի քաղաքական պահանջներին հարմարեցնելու ցանկությունը վտանգավոր է։ Եթե իշխանությունները իրենց թույլ տան նման չարաշահումներ դատարանների արդարացիության գերագույն շահի անունից, ապա ոչինչ չի երաշխավորի, որ վաղը նրանք նույն բանը չեն անի որևէ այլ չենթարկվող քաղաքացու, քաղաքական ընդդիմությունների և լրագրողների նկատմամբ։ Ավելին, եթե այս գործը հասնի Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան՝ Հայաստանը, անկասկած, կդատապարտվի։

Սևակ Թորոսյան

Փարիզի Փաստաբանների Գրասենյակի փաստաբան, Միջազգային Քրեական Դատարանի փաստաբան