Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
Բոլոր նրանց, ովքեր ջանք են դրել, սար ու ձոր ընկել, հայրենի պատմության յուրաքանչյուր էջը վեր հանելու համար քրտնել` անշուշտ և անսահման երախտապարտ ենք, սակայն դրանով հանդերձ ստիպված ենք խոստովանել, որ որոշ աշխատանքներ այնքան վատ են արվել, որ պարզապես դատապարտված ենք կրկնելու…
Օրինակները հարյուրներով են: Ձեզ եմ հրամցնում թեկուզ այս մեկը: Բացե՛ք «Դիվան հայ վիմագրության» 5-րդ հատորի 211 էջը: Այնտեղ պիտի տեսնեք ներքո տրված գրչանկարն այս վերծանությամբ.
Թ[վին] ՈԽԸ (1199). | ես` Յովանես … | ած որդի կանգնեցի | զխաչս փրկու|թ|ն հոգոյ իմոյ յաղաւթ|ս յիշեցէք:
Մինչդեռ իրականում արձանագրված է.
Թ[վին] ՈԽԸ (1199). | ես` Յովա|ննէս եզ|նար|ածորդի կա|նգնեցի | զխաչս փ|{ո}րկո(ւ)|թիւ|ն հոգոյ իմո յաղաւթ|ս յիշեցէք:
Հիմա ես ի՞նչ անեմ, բան ու գործս թողնեմ (իբր ուրիշ բան ու գործ ունեմ էլի) ու մի նոր «Դիվան» սարքեմ 🙂
Գրությանս կցում եմ Հովհաննես եզնարածորդու հիշատակին 1199 թ. կերտված խաչքարի «Դիվան»-ական և հենց այսօր պատրաստածս գրչանկարները: