Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը.
Նիկոլի իմպուլսիվության մասին:
Թվում է ակնհայտ, որ Նիկոլն գերզգացումային, գերիմպուլսիվ գործիչ է:
Մյուս կոմղից ունենք այն փաստը, որ մարդը, որը քանի եղել է մի պահ ամենամեծ տպաքանակն ունեցող թերթի խմբագիր, իսկ հետագայում էլ 10 տարի գոյատևել և հաջողության է հասել որպես քաղաքական գործիչ, հուշում է, որ այդ մարդը պետք է լինի բավականաչափ պրակտիկ, ճկուն և լավ խաղացող:
Իրոք, խմբագիր լինելը Հայաստանում գրեթե քաղաքական պաշտոն է: Չես կարող լինելով «գիժ» հաջողությամբ կառավարել այդ բիզնեսը: Պետք է բացի ամենից այլևայլ շփումների մեջ մտնես, բախումների մեջ մտնես, կռվես ու նաև պայմանավորվես:
Հայաստանի քաղաքական դաշտում էլ 10 տարի գոյատևելը հեշտ բան չի: Շատ-շատերը փորձել են շատ տարբեր ոճերով ու մի քանի տարում սպառվել, մաշվել, բարձրից ցած ընկնել: Եզակիներն են միայն քաղաքական երկարակեցություն ունեցել: Մեր քաղաքական դաշտը միշտ եղել է բարդ, խճճված, բազմավեկտոր՝ մեծ, միջին ու մանր համեմատաբար ինքնուրույն խաղացողներով, որոնք իրար հետ կազմել են գրեթե բոլոր հնարավոր կոմբինացիաները՝ միավորվել են, բաժանվել են, պայքարել են միմյանց դեմ, նորից միավորվել ու էսպես շարունակ: Չկա մարդ ու խումբ, որ մի 10 տարվա մեջ մեկ այլ խմբի հետ մի ամբողջական ցիկլ չանցնի՝ դաշնակից-հակառակորդ-դաշնակից ու տենց շարունակ:
Էս մի կողմից «արևմտյան» բազմազան ու մյուս կողմից «արևևլյան» նուրբ ինտրիգային դաշտում գոյատևելու, իսկ առավել ևս հաջողության հասնելու համար պիտի լինես ճկուն և պրակտիկ, մյուս կողմից էլ նպատակդ չմոռացող:
Եվ իրոք, ով հետևել է քաղաքական զարգացումներին ուշադիր, կհաստատի, որ Նիկոլի մոտ իրավիճակային կողմնորոշումը միշտ էլ եղել է դինամիկ: Նա տեղում չի դոփել: Սխալվել է կամ ճիշտ է գործել, բայց պրակտիկ է եղել՝ ըստ իրավիճակի: Իսկ «գժի թուղթը» հաճախ միայն օգնել է նրան այդ հարցում:
Ընդհանրապես «գժի վարկածը» ամենաթույլն է պատմության ու քաղաքականության մեջ:
Որտեղ պատմության մեջ կարդաք գիժ գործչի, գիժ կառավարչի մասին, իմացեք, որ դա գիտական վերլուծության հետ կապ չունեցող հնդկական կինո է: Երբեք ոչ մի իրական գիժ չի եղել քաղաքական առաջնորդ ու հակառակը՝ ոչ մի քաղաքական առաջնորդ երբեք չի եղել իրապես գիժ: Որպես գիժ ներկայացված շատերը կան: Կան նաև այնպիսիք, որ «գժի թղթով» իրենց հաշվարկած քայլերն են արել: Բայց իսկական գիժը ոչ թե քաղաքական գործ, իսկի ինքն իրեն չի կարող կառավարել: Ես սա շատ համաձրակ պնդում եմ՝ պատմության մեջ ոչ մի հատիկ գիժ չկա: Բոլորը հայտի դեպքերը պատմական դեպքերի որպես հնդկական կինո մեկնաբանություն են՝ քարոզչական նպատակով կամ էլ չհասկացությունից (պատմաբանները որպես կանոն բանասերներ են հոգեբանությամբ, ու քաղաքականութունից զրո են):
Հիմա դառնալով՝ մեր գրառման հերոսին:
«Գժի» իմիջը և նրա պլյուսն է, և մինուսն է:
Մինուս է, որովհետև շատերին վանում է բնականաբար գերզգացմունքային ոճը:
Պլյուս է, որովհտեև մրցակիցները, ընդդիմադիրները, բացի քարոզչականից, իրենք էլ սկսում են հավատալ, որ գործ ունեն անհավասարակշիռ մեկի հետ: Համապատասխանաբար հաշվարկները սխալ են կառուցում:
Դրա համար պետք է ամեն կոնկրետ դեպքում փորձել ոճն առանձնացնել բովանդակությունից: «Ո՛նց ասեց»-ը մի բան է, իսկ «ի՛նչ ասեց»-ը կամ «ինչ արեց»-ն՝ այլ: