Մոլորակաի վրա սովն ու թերսնումն սարմատախիլ անելու համար չկա բավարար քաղաքական կամք: Այդ մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվող Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակած հատուկ ուղերձում:
«Պարենի համաշխարհային օրվա տոնակատարությունն առաջին պլան է մղում այն միլիոնավոր մարդկանց կարիքները, տագնապներն ու հույսերը, որոնք հանապազօրյա հացի խնդիր ունեն: Ցավոք, ավելի ու ավելի շատ են նրանք, ովքեր դասվում են այն կսկայական թվով մարդկանց խմբին, որոնք ուտելու ոչինչ կամ գրեթե ոչինչ չունեն: Մինչդեռ պետք է հակառակը լիներ»,- ասված է պապական ուղերձում, որը Պարենի և գյուղատնտեսական կազմակերպությանն (FAO) առընթեր Սուրբ աթոռի մշտական ներկայացուցիչը հոկտեմբերի 16-ին ընթերցել է Հռոմում միջազգային այդ կազմակերպության կենտրոնակայանում կայացած հատուկ արարողության ժամանակ: Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել ներկայում ստեղծված իրադրության բավականին սուր քննադատությամբ, երբ սովի դեմ պայքարի բազմաթիվ միջազգային ծրագրեր ու խորհրդաժողովներ իրական արդյունքներ չեն բերում:
«Սովի ընդհանուր տեղեկատու» ամենամյա զեկույցի տվյալները, որը հրապարակել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe և Concern Worldwide ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ, վկայում են, որ աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովի և թերսնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են: Նշվում է, որ 2018 թվականի ցուցանիշն առավելագույնին է հասել այս զեկույցի հրապարակման ողջ ժամանակաշրջանում: Զեկույցի տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ շուրջ սովից տառապում է 124 մլն մարդ՝ երկու տարի առաջվա 80 միլիոնի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ տեղեկացվում է, որ հարկադիր վերաբնակների թիվը, որոնք սովի են մատնված կամ անբավարար են սնվում, այս տարի հասել է մոտավորապես 70 միլիոնի:
Աֆրիկայի յոթ երկրներում, ներառյալ Չադը, Հայիթին, Մադագասկարը, Սիեռա-Լեոնեն, Եմենը և Զամբիան, այս խնդիրն առավել լուրջ վտանգ է ներկայացնում: Սովահար բնակչության հետ կապված ամենակրիտիկական իրադրությունը գրանցվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ցուցանիշի զգալի վատթարացում է արձանագրվել ԿԺԴՀ-ում, որը սովյալ բնակչության թվաքանակով 27-րդ տեղից տեղափոխվել է 11-րդ տեղ: