#MeToo շարժումը բացահայտեց հոլիվուդյան որոշ հայտնիների մութ անցյալը։ Սենսացիոն այս մերկացումները շարունակում են վատ են անդրադառնալ երաժիշտների, ռեժիսորների և գրականության մարդկանց կարիերայի վրա։ Մարդիկ խոստովանում են, որ ստիպված են վերանայել նրանց արվեստի նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Լինում են վիճաբանություններ այն մասին, թե արդյո՞ք արժի նայել Վուդի Ալենի կամ Ռոման Պոլանսկու ֆիլմերը, եթե նրանք սեռական հանցագործներ են։ Միա Ֆերոուի խորթ աղջիկը, ով պնդում է, որ փոքր տարիքում Ալենը բռնբարել է իրեն, դիտորդներից պահանջում է այլևս չնայել նրա ֆիլմերը, իսկ դերասաններից՝ դադարել դրանցում նկարահանվել։ Ֆերոուն ցավում է, որ իր բողոքները չեն ազդել Ալենի համբավի վրա:
«Իմ սիրտը կոտրվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են այն կանայք ու տղամարդիկ, որոնցով ես հիանում եմ, աշխատում Վուդի Ալենի հետ և խուսափում անհարմար հարցերից»։
Ֆերոուն սխալվում է, Ալենի համբավը հսկայական վնաս կրեց։ Նրա «Մանհեթեն» ֆիլմով կարծում են, թե նա միշտ էլ պեդոֆիլ է եղել (ֆիլմում նա 19-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում)։ «Bitchmedia»ֆեմինիստական աղբյուրը սպառնացել է 82-ամյա ռեժիսորին. «Զգույշ, մենք գալիս ենք քո հետևից»։ Նրա վերջին «Հրաշքների անիվ» կինոնկարում խաղացած դերասանուհի Քեյթ Ուինսլեթը իր լավ դերասանական խաղի համար ոչ մի մրցանակաբաշխության չառաջադրվեց։ Ռեժիսորի հաջորդ հինգ ֆիլմերի հովանավոր Amazon ընկերությունը անորոշ ժամանակով հետաձգեց ֆինանսավորումը։ Վերջապես, այս տարվա օգոստոսին Ալենը հայտարարեց կինոյից հեռանալու մասին։ Հաշվի առնելով նրա տարիքն ու բուռն վեճերը՝ նա այլևս չի վերադառնա։
Թվիթերում պեդոֆիլիայի մասին կատակների պատճառով Marvel-ից հեռացված ռեժիսոր Ջեյմս Գանը նույնպես կարող է Ալենի ճակատագրին արժանանալ։ Բայց Վուդին հանճարեղ ռեժիսոր է, վերջին կենդանի դասականներից։ Անկախ նրանից, թե ինչ հաղթանակ կտոնի Ֆերոոուների ընտանիքն ու #MeToo շարժումը, նրա հեռանալը կինեմատոգրաֆիայի համար մեծ կորուստ է։
Մեր իսկ աչքերի առաջ սրվել է արվեստի և բարոյականության միջև եղած հին վեճը։ Բոլոր ժամանակներում էլ հանճարների պահվածքը եղել է թույլատրելի սահմաններից դուրս։ Այնտեղ, որտեղ իրենց նորմալ են դրսևորել, զրպատիչներ մեկ է գտնվել են։ Բացի այդ, հանճարները միշտ եղել են, կան ու կլինեն սխալներ գործող և թերություններով ամենասովորական մարդիկ։
Հետևենք այն մարդկանց պահվածքին ու բարոյականությանը, առանց որոնց համաշխարհային մշակույթը շատ աղքատ կլիներ։
Էդգար Պո
«Անիծյալ գրողը» վաղ տարիքում որբացել է և կորցրել իր սիրելի խորթ մորը, ում մահից հետո նրան մշտապես տանջել են մղձավանջները։ Դրանք կարող էին լինել հոգեկան հիվանդության առաջին նախանշանները։ Հանճարեղ գիտակցությունն իր ներսի դևերին դուրս էր հանում թղթի վրա, բայց Պոն ձգտում էր սովորական մահկանացուների դեղամիջոցին՝ ալկոհոլին։ Ի դեպ հարբում էր մեկ գավաթ շամպայնից, սակայն խնդիրը հաբերցողությունը չէր, այլ փխրուն հոգեկանը, որը շատ նուրբ գործոն էր տարբերակելու համար։ Երկարաժամկետ դեպրեսիան ու թունդ հարբեցողությունը թույլ չտվեցին խմբագրական աշխատանքով զբաղվել։ Սեփական գրական ամսագիրը տպագրելու համար նրան հաջողվեց հովանավոր գտնել, սակայն վերջինս հրաժարվեց ֆինանսավորել, երբ ականջին հասցրին՝ Պոն կործանված հարբեցող է։
Երբ վերջապես հաջողվեց ունենալ իր ամսագիրը, Պոն սկսեց կոշտ քննադատության ենթարկել ուրիշների աշխատանքները, ինչի պատճառով էլ ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ։ Աղքատությունն ու անհաջողությունները հետապնդում էին նրան: Չեղարկվում էին պայմանավորվածություններն ու դասախոսությունները, առաջ եկան թմրամոլ լինելու սուտ մեղադրանքները։ Նրան սկսեցին հալածել թերթերը, որտեղ երբեմն զրպատանքներ էին տպագրվում։ Ձևավորվեց անհավանական հարբեցողի կերպարը, որը չարաշահում էին նաև նրա ընկերները։ Գրողի երկրորդ ամուսնությունն ավարտվեց հարսնացուին հասած անանուն նամակով, որտեղ գրված էր, թե Պոյին տեսել են հարբած վիճակով: Նա մահացել է այնպես, ինչպես մամուլն էր նրան նկարագրում՝ խելագարված, աղքատ ու բացի նրան ատողներից ոչ մեկին չպետքական։ Էդգար Ալան Պոյի մահվանից հետո նրա համբավը դեռև սևացվում էր զրպարտիչների կողմից, ովքեր շարունակում էին կեղծ նամակներ ու գրառումներ օգտագործել։
Ամբողջությամբ՝ news.1dr.am