Հարյուր միլիոն տարի առաջ Մյանման և Հարավային Ամերիկան մեկ ընդհանուր մայրցամաքի մասն են եղել։ Նման եզրակացության է եկել սաթի մեջ 99 միլիոն տարի առաջ մնացած բզեզն ուսումնասիրած ամերիկացի պրոֆեսոր Շուխեի Յամամոտոն, հայտնում է planet-today-ը։
Հինավուրց միջատով սաթի կտորը Ֆիլդովսկի բնապատմական թանգարանի աշխատակից Շուխեի Յամամոտոյի մոտ է հայտնվել մի քանի տարի առաջ։ Գիտնականը պարզել է, որ համարյա 100 միլիոն տարի առաջ քարի մեջ «պահածոյացված» միջատը պատկանում է գիտությանն անհայտ տեսակի, որի «ազգակիցները» Երկրի վրա ապրում են նաև ներկայումս։
«Նմանատիպ բզեզներ տարածված են Հարավային Ամերիկայում, իսկ նրան մոտ տեսակներից մեկը հանդիպում է նաև Արիզոնայում։ Այն փաստը, որ կոնկրետ սաթի այդ կտորը հայտնաբերվել է Մյանմայի տարածքում, վկայում է, որ հին ժամանակներում Մյանման ու Հարավային Ամերիկան մեկ ընդհանուր մայրցամաքի՝ Գոնդվանայի մաս են եղել։ Իհարկե, զարմանալի է, որ սաթի մեջ մնացած բզեզի օգնությամբ կարելի է նման եզրակացություններ անել», – նշում է Յամամոտոն։
Այսինքն՝ այն վարկածը, համաձայն որի, հին ժամանակներում Գոնդվանա սուպերմայրցամաք է գոյություն ունեցել, ևս մեկ հաստատում է ստանում։