Ժեստերի լեզուն
Advertisement 1000 x 90

Ժեստերի լեզուն

Մենք բոլորս էլ, այսպես թե այն­պես, ստիպված ենք լինում վիճել, խոսում ենք լուրջ կամ անլուրջ, ու­րախ կամ տխուր թեմաներով և այլն։

Այստեղ վիթխարի դեր են խաղում միմիկան և ժեստը։ Եվ դրանցից կախված մեզ ընդունում են տարբեր կերպ։ Խոսել տխուր թեմայից, և միևնույն ժամանակ ակտիվ ժեստեր անել ու ժպտալ՝ անլուրջ, մակերե­սային ու թեթևամիտ մարդու տպավորություն է թողնում։ Հու­մորին արձագանքել դեմքի մռայլ արտահայտությամբ՝ նշանակում է հումորի զգացում չունեք։

Իհարկե, մարդը միշտ պետք է հետևի ինքն իրեն՝ զգալ իրավիճակը և համապատասխան ձևով պա­հել։

Ահա մի քանի ժեստ ու միմիկա, որոնք համարյա միշտ նույն տիպի ազդեցություն են թողնում մարդ­կանց վրա։

  • Մի ունքը փոքր-ինչ վեր բարձրաց­րած՝ նշանակում է մեծամտություն և ինքնահավանություն, ինչպես նաև կարող է ընդունվել որպես բարկություն։
  • Երկու ունքը վեր բարձրացրած՝ զարմանք, տարակուսանք։
  • Ունքերը կիտել՝ նշանակում է կամ դժգոհություն, կամ չափա­զանց լուրջ վերաբերմունք առա­ջադրված խնդրին։
  • Շուրթերը կրծել՝ նշանակում է, որ մտածում եք։ Կամ ձեր մտքերը զբաղված են մանր պրոբլեմներով։
  • «Միակողմանի» ժպիտ (շուրթերը բարձրացված են մի կողմի վրա, կամ աջ, կամ ձախ)՝ նշանակում է, որ ձեզ հետ զրուցող մարդը բա­ցարձակ անհեթեթություն է ասում, և դուք չափազանց հպարտ եք, որ նրան նկատողություն անեք։ «Միա­կողմանի» ժպիտը նշանակում է բարյացակամ վերաբերմունք։
  • Պարբերաբար մի ձեռքով խփում եք սեղանին (տկտկացնում եք)՝ նշա­նակում է, որ չափազանց լուրջ եք վերաբերվում գործին, նույնիսկ մի քիչ ջղային և կտրուկ եք։
  • Ձեռքերը կրծքին խաչել՝ խոսում է զգուշավորության, երբեմն էլ՝ ան­տարբերության մասին։
  • Գլուխը քորել՝ նշանակում է, որ այնքան շատ ունեք մանր, չլուծված խնդիրներ, որ չեք կարող կենտրոնանալ զրույցի ժա­մանակ, բայց այս ժեստով դուք խնդրում եք զրուցակցից ձեզ մի քանի վայրկյան ժամանակ տալ կենտրոնանալու համար։

Եվ այլն։

Հարգելի ընթերցող, դուրս է գալիս, որ որոշակի ժեստերն ու միմիկան ազդում են մեր մասին մարդկանց կարծիքի վրա՞։ Ո՞ր ժեստերի և մի­միկայի միջոցով կարելի է ներկա­յացնել ինքդ քեզ։ Այո։ Եվ մենք ասացինք, որ դրանք պետք է համա­պատասխանեն տվյալ իրավիճակին։

Բայց մենք բաց ենք թողել շատ կարևոր մի հանգամանք։ Մենք մո­ռացել ենք մեզ։ Նախ և առաջ միմի­կան և ժեստը պետք է համապա­տասխանեն մեր ներաշխարհին, մեր հոգեվիճակին։ Որոշիր՝ ինչպիսին ես ուզում լինել, ինչ ես ուզում, որ շրջա­պատը քո մասին մտածի և մշակիր քո ներաշխարհին հա­մապատասխան ժեստեր և դեմքի արտահայտություն։ Բայց ինչ էլ որոշես, ցանկա­ցած դեպքում մի մոռացիր գո­նե երբեմն ժպտալ։

Համապատասխանիր քեզ:

scannews.am