Ամերիկացի կենսաբան Շերիլին Սակաին պարզել է, թե որ կատվազգին ունի ամենափոքր ուղեղը:
Գիտնականը իր փորձերն իրականացրել է 13 տեսակի վայրի կատվազգիների շրջանում: Ուսումնասիրել է վագրերին, առյուծներին, ընձառյուծներին, վագրակատուներին և այլն:
Կենսաբանությունից հայտնի է, որ ամենամեծ ուղեղը ունի մարդը : Դրա պատճառը՝ սոցիալական շփումներն են: Որքան շատ են շփումները էվոլյուցիայի ընթացքում, այնքան մեծ է ուղեղը: Նույնը կատվազգիների մոտ: Ամենամեծ շփում ունեցող կատվազգին՝ առյուծն է: Նրանք ապրում են փրայդներով: Սակաին ենթադրել է, որ ինչքան շփվող է կենդանու տեսակը, այնքան զարգացած է նրա ուղեղի ֆրոնտալ հատվածը, ճիշտ այնպես, ինչպես մարդկանց մոտ: Առյուծներից հետո, ակտիվություն են դրսևորում ընձառյուծները:
Խոշոր կատվազգիներից վերջին տեղում է վագրակատուն, որը հիմնականում մենակյաց է, չունի սոցիալական շփման փորձ:
Գիտնականը համոզված է, որ սոցիալական շփման գործոնը միակը չէ, որը ազդում է կենդանիների տվյալ տեսակի ուղեղի վրա:
popmech.ru