Կաթնասունների բջիջների հիմքի վրա ստեղծել են գենետիկական ցանց
Advertisement 1000 x 90

Կաթնասունների բջիջների հիմքի վրա ստեղծել են գենետիկական ցանց

Լաբորատոր պայմաններում գիտնականները թասերում աճեցրել են կաթնասունների բջիջներ, որոնց ԴՆԹ-ի մեջ մտցվել էին այնպիսի գեներ, որոնք կոդավորեւմ են ռեցեպտորներ, տրանսկրիպցիոն ֆակտորներ և այլ սպիտակուցներ: Նախնական տվյալների վրա հաշվարկային գենետիկական ցենց ստեղծելու համար ներկայացվել են որոշ նյութերի կոնցենտրացիաներ: Մասնավորապես խոսքը գնում է էրիթրոմիցինի և ֆլորեցինի մասին: Հարկ է նշել, որ այդ նյութերն ընտրվել են ոչ պատահականորեն: Հարցը նրանում է, որ նրանք չեն հանդիպում կաթնասունների օրգանիզմում: Արհեստականորեն ռեցեպտորների ներկառուցման պրոցեսում վերոնշյալ նյութերը ակտիվացնում են որոշակի գեներ: Այդ գեների փոխազդեցությունը հիմք է հանդիսանում հաշվարկների համար: Որպեսզի հաշվարկները լինեին ճշգրիտ, գիտնականները սինթեզի ժամանակ ստացան 2 գույնի սպիտակուցներ՝ կանաչ և կարմիր:

Օրինակ՝ լոգիկական կիսագումարի դեպքում կանաչ սպիտակուցը արտադրվում է էրիթրոմիցինի կամ ֆլորեցինի դեպքում, իսկ ինչ վերաբերում է կարմիր գույնի սպիտակուցին, այն արտադրվում է միաժամանակ 2 նյութերի ազդեցության դեպքում:

Այս բացահայտումը հետագայում հնարավորություն կտա գիտնականներին ստեղծել արհեստական գենետիկական ցանցեր: Ավելին, այն թույլ կտա ստեղծել նոր օրգանիզմներ՝ նոր հնարավորություններով:

Նմանատիպ գենետիկական ցանցեր կառուցվել են արդեն, սակայն առայժմ դրանք կիրառվում են միայն բակտերիաների օրգանիզմներում: Ներկա պահին դեռ ոչ ոքի չի հաջողվել կատարել որևէ նմանատիպ փորձ կաթնասունների բջիջների վրա, ինչպիսիք են կորիզային օրգանիզմները, հատկապես կաթնասունները, որոնց բնորոշ է գենետիկ մեխանիզմների բարդ համակարգը:

Bionews