Հայտնաբերվել են ավելի քան 180 տեսակի լուսարձակող ձկներ
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել են ավելի քան 180 տեսակի լուսարձակող ձկներ

Շատ տեսակի ձկներ ընդունակ են ֆլուորեսցենցիայի, ընդ որում նրանցից ոմանք դա օգտագործում են որպես ներտեսակային ճանաչման միջոց: Գիտնականները ուսումնասիրել են Բահամյան և Սողոմոնյան կղզիների շրջակայքի ջրային միջավայրը, նկարել նրանց կապույտ և ուլտրամանուշակագույն լույսի տակ և պարզել այն գեները, որոնք պատասխանատու են լուսավորության համար: Լուսարձակող ձկների տեսակային բազմազանությունը շատ մեծ է և նրանց կազմում մտնում են թե ոսկրոտները, և թե կռճիկայինները: Այս երևույթը շատ է տարածված ծովային ձկների մոտ, հատկապես կորալյան խութերում ապրողների: Սովորական լույսի պայմաններում այս երևույթը դժվար է նկատել, բայց դեղին ֆիլտրի օգտագործման ժամանակ լավ երևում է: Վերջինս առկա է շատ ձկների աչքերում: Ֆլուորեսցենցիան լավ ուսումնասիրված երևույթ է անողնաշարավորների մոտ: Առաջին լուսարձակող ձուկը հայտնաբերվել է 2009թ.՝ Anguilla japonica:

Bionews