Այս փորձարկումը յուրահատուկ է հատկապես կենսաբանների համար տրանսֆորմացիայի փուլում, քանի որ հաջողվել է անցնել բնային բջիջների միջանկյալ փուլ: Հայտնի է, որ հենց բնային բջիջներն են համարվում ունիվերսալ, մինչև անգամ նրանցից կարելի է ստանալ ցանկացած հյուսվածք:
Իրենց հետազոտության սկզբում գիտնականները մկան սաղմի բջիջները in vitro գենետիկորեն մոդիֆիկացրեցին: Այնուհետև, օգտագործելով վիրուս, կենսաբանները բջիջ մտցրեցին միանգամից 3 տրանսկրիպցիոն գործոններ: Այդ գործոնները բնորոշ են նյարդային բջիջների ներկայացուցիչներին: Այս դեպքում նկատվել է գեների ակտիվացում, որոնք որոշում են բջջի տիպը, մասնավորապես խոսքը գնում է նեյրոնների ներկայացուցիչների մասին: Գեների ակտիվացումից հետո բջիջները սկսեցին տարբերակվել աստրոցիտների կամ օլիգոդենտրոցիտների:
Հարկ է նշել, որ փորձարկումը կազմված էր մի քանի փուլից: Երկրորդ փուլում բջիջները, որոնք ստացվել էին տրանֆորմացիայի արդյունքում, մտցրեցին նորածին մկան գլխուղեղ: Սակայն այդ բջիջները մտցվեցին միայն այն մկներին, որոնց մոտ դեռ չէր զարգացել միելինային շերտը: Այդ շերտի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն պաշտպանում է նյարդային ալիքները: Փոխպատվաստումից 10 շաբաթ անց բջիջները սկսում են դիֆերենցվել օլիգոդենտրոցիտների: Հենց օլիգոդենտրոցիտների շնորհիվ է, որ սկսում է արաջանալ նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար պարտադիր միելինային շերտը: