Այս հնարքները հեշտությամբ ձեզ ցանկալի կդարձնեն տղամարդու աչքերում, պետք է միայն գործել՝ համաձայն ստորև բերվող խորհուրդների, և ամեն ինչ լավ կլինի։
Յուրաքանչյուր կին իր կյանքում բախվել է այն բանի հետ, երբ իրեն հետաքրքրող տղամարդն առանձնապես իրենով տպավորված չի եղել։ Տվյալ դեպքի պատճառների մասին կարելի էր միայն գլխի ընկնել, եթե դրանք չհչեցվեին հենց ձեր հետաքրքրությունների առարկայի կողմից, նրա իսկ շուրթերով։ Դա տհաճ բան է, իհարկե։
Սակայն, ցավոք, դրանք կյանքի իրական դրսևորումներն են. ինչ-որ մեկի մենք դուր ենք գալիս փոխադարձաբար, իսկ պատահում է այնպես, որ բախվում ենք բոլորովին հակառակ զգացմունքների հետ։ Թե ինչու է այդպես պատահում, դժվար է ասել: Որոշ մարդիկ դա բացատրում են զգացմունքների մեջ առկա քիմիայով։ Ասես ձեր բնույթով դուք հարմար չեք լինում այս կամ այն մարդուն։ Ուրիշները պնդում են, որ այդ ամենի ակունքը մեր ենթագիտակցության մեջ է, և մեր ինտուիտիվ մակարդակում մենք մեզնից վանում ենք մեզ ոչ հարմար մարդկանց։ Ընդհանուր առմամբ սրա համար բազմաթիվ պատճառներ ու բացատրություններ կարող են լինել, և յուրաքանչյուր դեպք ինքն իրենով անհատական է։ Եթե ներքոբերյալ խորհուրդներից մի քանիսը կիրառեք, դուք հեշտությամբ կարող եք գրավել նրան։ Դե, ուրեմն, կանայք, առաջ, ամեն ինչ ձեր ձեռքերում, աչքերում ու ժպիտի մեջ է։
- Դրական էմոցիաներ արտահայտեք։
Տղամարդիկ, ինչպես և կանայք, ենթագիտակցորեն զգում են իրենց շրջապատող մարդկանց էմոցիաները։ Հնարավոր է՝ դա ի հայտ է գալիս այն պատճառով, որ մենք բնական կերպով պատճենում ենք ուրիշների շարժումներն ու դիմախաղը, ինչն օգնում է մեզ զգալ նույն բանը, ինչ ուրիշները։ Եթե դուք ուզում եք, որ տղամարդը ձեր նկատմամբ հետաքրքրություն զգա, աշխատեք դրական էմոցիաներ արտահայտել։ Դա շատ լուրջ ազդեցություն է գործում նրա տրամադրվածության վրա։
- Հաճոյախոսություններ արեք։
Եթե դուք մտածում եք, որ հաճոյախոսությունները պետք է միայն տղամարդիկ անեն, շատ եք սխալվում։ Տղամարդիկ էլ կանանց նման սիրում են իրենց հասցեին հաճելի բառեր լսել, հատկապես, եթե դրանք ասում է բարետես ու հմայիչ կին։ Այստեղ կարևորը չափը չանցնելն է։
- Մի թաքցրեք ձեր թերությունները։
Պետք չէ լինել արհեստական ու փորձել կատարյալ լինել բոլոր դրսևորումներում ու դեպքերում։ Դա ամենաքիչը կարող է տղամարդու համար զգուշանալու ահազանգ լինել։ Կատարյալ մարդիկ չեն լինում։ Մեզ հատուկ է մոտ լինել այն մարդուն, ով բաց է մեր առջև ու չի վախեցել ցույց տալ իր թերությունները։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ դուք պետք է ձեզ տղամարդու առջև բացեք ամբողջովին։ Չափի զգացումը մի կորցրեք երբեք։
- Դիպչեք նրան…
Պետք չէ դա հատուկ ու շեշտված անել։ Ենթագիտակցական հպում լինում է, երբ մենք աննկատ ենք դիպչում ուրիշ մարդու, այնպես, որ նա գրեթե դա չի նկատում։ Անգամ մեջքը թեթև մերսելը կամ ձեռքին դիպչելը կարող է տղամարդու մոտ ձեր նկատմամբ ջերմ զգացմունքներ հարուցել։
- Ժպտացեք…
Դուք նկատել էիք, որ, երբ այլ մարդու հետ ծանոթանալիս ժպտում եք, շատ հաճախ որպես պատասխան՝ ժպիտ էլ ստանում եք։ Եվ բնական է, որ փոխադարձ համակրանքի ի հայտ գալու մեծ հավանականություն կա։ Հավատացեք, իսկապես տղամարդու համար դժվար կլինի չարձագանքել ձեր ժպիտին։
- Կիսվեք ձեր գաղտնիքով։
Ձեր փոխհարաբերությունները փոխադրեք վստահելի և ավելի մտերմիկ հարաբերությունների դաշտ։ Նրա հետ կիսվեք ձեր փոքրիկ գաղտնիքներով։ Նրա համար հաճելի կլինի, որ դուք նրան վստահել եք անգամ այդպիսի մանրուքի մեջ։ Եթե մենք շփվում ենք շատ անձնական հարցերով, մենք մեզ միմյանց ավելի մոտ ենք զգում, քան, եթե առօրյա թեմաներով զրույց վարենք։
- Ցույց տվեք ձեր հումորի զգացումը։
Հումորի զգացումի առկայությունն էական դեր է խաղում, և դա չպետք է թերագնահատել։ Շատ տղամարդիկ կարևոր են համարում կանանց մոտ հումորի զգացման առկայությունը։ Ցույց տվեք, որ դուք զուրկ չեք այդ հատկանիշից, և արդյունքում՝ կկարողանաք մեծացնել նրան դուր գալու ձեր հնարավորությունները։
- Ցույց տվեք, որ նա ձեզ դուր է գալիս։
Տղամարդկանց համար էլ, ինչպես կանանց, հաճելի է իմանալ, որ իրենց նկատմամբ հետաքրքրություն կա։ Իսկ դա, ըստ էության, ո՞ւմ դուր չի գալիս։ Չէ՞ որ, երբ մենք մտածում ենք, որ ինչ-որ մեկին դուր ենք գալիս, այդ մարդը նույնպես, որպես կանոն, սկսում է մեզ դուր գալ։
- Շեշտը դրեք ընդհանուր արժեքների վրա։
Ինչպես հայտնի է, մեզ հաճախ գրավում են նրանք, ովքեր մեզ նման են։ Դա ապացուցում է մի փորձարարություն, որում մարդկանց՝ տարբեր հարցերի մասին իրենց վերաբերմունքի մասին են հարցրել, իսկ հետո նրանց առաջարկել են միասին ապրել։ Փորձարարության ավարտին մարդիկ նախապատվությունը տվել են նրանց, ում հետ նույն ճաշակը, հետաքրքրություններն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն են ունեցել ընդհանուր առմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը